Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Նոյեմբերի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սարիբեկյանը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 3-ին հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ընդունակ քաղաքական գործիչ է համարում, բայց ըստ որում հրաժարվել է մեկնաբանել դեկտեմբերի 12-ին Բրիտանիայում կայանալիք ընտրությունները։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խաղացողներին հայտնել է, որ մոտ ժամանակներս իրեն կարող են հեռացնել աշխատանքից:
Մեղադրական դատավճռով ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով դատական քննությունը:
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դեկտեմբերի 3-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ` Կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ:
Փաստաբանների պալատը փաստաբանների խումբ է ձևավորել ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարչական շենքի հարակից տարածքից բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ՝ Զոհրաբ Մնացականյանին և Մասիս Մայիլյանին:
Հանրապետությունում շատ են արագ սննդի պատրաստման կետերը, կան և առաքման ծառայություններ, և քաղաքացին այսօր կարող է պատվիրել սննդի առաքում ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ օնլայն` խնայելով ժամանակը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանության գործողությունները ՀՅԴ երիտասարդների և ուսանողների նկատմամբ դատապարտելի են»:
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել առ այն, որ ոստիկանություն բերման է ենթարկվել տվյալ կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեում (ՔԿ) քննվում է նախկին պատգամավորին առնչվող 3 տարբեր ընկերությունների միջև կնքված մի քանի դրվագներից բաղկացած մութ գործարքի հետագիծը, որը տանում է մինչև Արզաքանցյանի ազգակցական կապեր։ Մեղադրանքն առաջադրված է, իհարկե, այլ անձի՝ Մարտիկ Արզաքանցյանի նկատմամբ, ով ոչ միայն Տիգրան Արզաքանցյանի ազգականն է, այլև նրա աջ ձեռքն է համարվում։ Ծնունդով գավառցի սույն անձի դեմքով՝ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ոչ վաղ անցյալում մասնակցում էր շինարարական մրցույթների ու հանքարդյունաբերական բիզնես ոլորտում ծանրակշիռ գործարքներ էր կնքում։
Դասակների մարտական պատրաստության և մասնագիտական ունակությունների ամրապնդման նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում դեկտեմբերի 2-ին անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ:
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Ադամյանը գրում է:
ԵՄ-ի նոր ղեկավարությունը կլիմայի շուրջ Մադրիդում բացված COP25 խորհրդաժողովում կոչ է արել այսպես կոչված «կանաչ գործարքն» ընդունել ոչ միայն Եվրամիության, այլեւ ամբողջ աշխարհի մակարդակով:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այնտեղ են տարել տասնյակ երիտասարդների՝ նույն արարքի համար, որը կատարելու համար տասնյակ այլ երիտասարդների անցյալ տարի «տարան» Ազգային ժողով»:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետը երեկոյան լինելու է Հանրային հեռուստաընկերության եթերում, սակայն չի պատասխանելու այն թիրախային հարցերին, որոնք վեր կհանեին կոռուպցիոն գործարքների սխեման, նա հրաժարվեց գալ բանվեճի»:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության (ԿԳՄՍ) մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո մասնակցիների նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելով՝ վերջիններիս տեղափոխեցին ոստիկանական բաժանմունքներ:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին կայացած նիստի ժամանակ դրական եզրակացություն է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ներկայացրած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
««Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Այս հավատամքով հեռանկարային քաղաքական գործիչ, հրապարակախոս Մովսես Գորգիսյանն առաջնորդեց նոր-նոր ծիլեր տվող Ղարաբաղյան շարժումը: Նա առաջինն էր, որ 1988 թվականին հանրահավաքի հարթակից պարզեց հայոց եռագույնն ու ազդարարեց. «Կեցցե´ այն Հայաստանը, որը վաղն է գալու»:
168 Լրահոս
Արդեն մի քանի ժամ շարունակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը համառ ջանասիրությամբ փորձում է հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, ով Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել, Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է: Ես իհարկե հասկանում եմ, որ Կարապետյանն, ով վերջին շրջանում քաղաքապետի համար դարձել է քավության նոխազ և վերջինիս պատճառով ստիպված է լինում հատնվել զավեշտալի իրավիճակներում, կրկին հանձնարարություն է ստացել ցանկացած գնով պարզերես անել իր վերադասին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին է բերվել 4 անձ:
Քաղաքացիներից մեկը քիչ առաջ լուսանկարներ էր ուղարկել, որում պատկերված են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ ոստիկանության զորք տեղափոխող մեքենաները։
Անդրանիկ Քոչարյանն իրավապահներին կոչ է անում Հայաստան վերադարձնել նախկին պաշտոնյաներին
Սուդանում առնվազն 24 մարդ է զոհվել կերամիկայի ֆաբրիկայում բռնկած խոշոր հրդեհի հետեւանքով, վիրավորվել են տասնյակ մարդիկ: