«Առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում էդ ի՞նչ պատահեց… բա դրսից մարդ բերելը կարևոր էիք համարում». Գևորգ Պետրոսյան

«Հարգելի՛ գործընկերներ հա՛մ ուրախ եմ, հա՛մ տխուր. ուրախ եմ, որ նախորդ անգամ դեմ էինք ատահայտվում այս նախագծին, որովհետև իսկապես մեր երկրի ազգային անվտանգության խնդիրները որքան ավելանում են, իսկ դա փաստ է, որ ավելանում են,  մենք պարտավոր ենք աչալուրջ լինել և իսկապես կարողանալ դիմակայել։ Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ կապ չունի, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ով է»,- այսօր խորհրդարանում, անդրադառնալով  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայարած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում են նոր չափանիշներ ընդունել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի համար, ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նշենք, որ այս նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցում անցնելու համար ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ չի ընդգրկվել, քանի որ երեկ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել, իսկ Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն էլ այսօր խորհրդարանում նշեց, որ նախագիծը սահմանադրականության հետ խնդիրներ ունի։

Անդրադառնալով  Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի այս դիտարկմանը՝ Գևորգ Պետրոսյանը հարց հնչեցրեց.

«Զարմանում եմ՝ է՞դ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում էդ ի՞նչ պատահեց։  Պարոն փոխնախարար, գալիս հիմնավորում էիք, որ շատ կարևոր է դրսից մարդ բերել, հիմա էլ հակառակն եք ասում»։

Գևորգ Պետրոսյանը նաև դիմեց Էդմոն Մարուքյանին՝ նրան խորհուրդ տալով նախագիծը երկրորդ ընթեցման չներկայացնելու համար չսրտնեղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս