
Հայտնաբերվել է դիմային հատվածը հոշոտված տղամարդու դի. հայտնի է ինքնությունը
Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թաղամասի հարակից դաշտում հայտնաբերել են դիմային հատվածը հոշոտված անհայտ անձի դիակ։ Զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 92-ամյա Վարդան Բաղդասարյանի դիակն է։ Նա նոյեմբերի 21-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: