Երևանում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան

Դեկտեմբերի 3-ին, ժամը 00:50-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կարգավարի հետ, ով տեղեկացրել է, որ փրկարարների օգնության կարիքը չկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031