«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությանն առնչվող բոլոր տվյալները, Պաշտպանի տրամադրության տակ գտնվող նյութերը, ինչպես նաև այդ գործի առնչությամբ քրեական հետապնդման մարմինների բանավոր և գրավոր հրապարակային ու պաշտոնական պարզաբանումները»։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեկտեմբերի 4-7-ը հայկական եւս մեկ պատվիրակություն կմեկնի Բաքու: Վերջին 20 օրերի ընթացքում սա հայերից բաղկացած երկրորդ խումբ, որ մեկնում է Ադրբեջան:
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Թեհրանը վառելիքի սպառման աճի շարունակվելու դեպքում կարող է մեկ տարի անց դառնալ բենզինի ներմուծող:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Միջնորդության առաջին մասն առարկայազուրկ է». դատավոր Դանիբեկյանը մերժեց Միհրան Պողոսյանի միջնորդությունը
«Այս միջնորդությունը քրեական գործի հետ որևէ աղերս չունի». դատախազ Պետրոս Պետրոսյան
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որի օգնությամբ ֆիզիկական անձինք կարող են հաշվարկել 2020թ. հունվարի 1-ից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենայի մաքսազերծման գումարը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ալեքսան Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից:
«Հարգելի՛ դատարան, երկու դատախազն էլ ճիշտը չեն ասում». Յուրի Խաչատուրով
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի թիրախավորել: Ավելին, ըստ նրա՝ այսօր Գագիկ Ծառուկյանի այն բիզնեսները, որոնք նա հանձնել է կառավարման, ավելի պաշտպանված են, քան երբևէ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նարեկ Բեգլարյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազատ Դունամալյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ դեսպան:
Տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան հակամարտության կարգավորման տվյալ փուլում ստանձնել է առաջին ջութակի դերը, պարբերաբար շեշտելով, որ այդ դերակատարության համար ունի եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակ, և առանձին եռակողմ կապեր Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Վերջին շրջանում մերձբանակցային բառապաշարում տեղ են գտնում ձևակերպումներ, մտքեր և մոտեցումներ, որոնք, մեղմ ասած, տարակուսանք, իսկ եթե ավելի անկեղծ՝ անհանգստություն են առաջացնում գործընթացի ներկա փուլում հայկական դիրքերի և դիրքորոշումների շահեկանության հարցում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը համատեղության կարգով նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ դեսպան:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ:
Ինչ է սպասվում Հայաստանին և կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2020 թվականին. ՈՒՂԻՂ
168 Մամուլի տեսություն
«Իսկ ինչո՞ւ է նոր Հայաստանի նոր դատավոր Աննա Դանիբեկյանը նիստերը դնում շաբաթը մեկ օր. թող բողոքեն»
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը 2019 թվականը որակեց հաջող:
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացնելու ժամանակ հանկարծակի վատացավ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը:
ԱԺ-ն քննարկում է երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը սահմանող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ նիստում «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ` Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մանվել Շահվերդյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Առստամյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ:
Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 2-ի ցերեկվա եւ դեկտեմբերի 3-ի գիշերային ժամերի ընթացքում տեղացած թույլ ձյունն առանձնակի դժվարություններ չի ստեղծել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:
Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական կայքում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է սոցիալական կոչ պարունակող լուսանկար:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թաղամասի հարակից դաշտում հայտնաբերել են դիմային հատվածը հոշոտված անհայտ անձի դիակ։