Բաժիններ՝

«Ներեցեք մեզ երեխաներ… Մեր պետությունը գումարներն ուղղում է ՍԴ դատավորներին կաշառելու վրա, որ ձեզ հասանելիք գումարները ստանան և գործի չգնան»

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Սա Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցն է՝ ավիրված և ցուրտ: Ձմռան ցրտին բոլոր դասարանների աշակերտներին հավաքում են մի դասասենյակում, որ վառարանի մոտ դաս անեն: Ներեցեք մեզ երեխաներ: Այս ձմեռ էլ դիմացեք կաթացող տանիքով և չջեռուցվող դպրոցում: Ներեցեք մեզ, որ որպես պետություն՝ դեռ չենք կարողանում ձեր համար կրթվելու պայմաններ ապահովել:

Մեր պետությունն այս պահին չի կարող ձեր խնդիրները լուծել: Մեր պետությունը գումարներն ուղղում է Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու վրա, որ ձեզ հասանելիք գումարները ստանան և գործի չգնան: Ներեցեք մեզ երեխաներ…

Հ.Գ. Լուսանկարներն ու պատմությունը panorama.am-ի»:

Սա Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցն է՝ ավիրված և ցուրտ: Ձմռան ցրտին բոլոր դասարանների աշակերտներին հավաքում են մի…

Gepostet von Mihran Hakobyan am Dienstag, 3. Dezember 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս