Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
ԱՄՆ-ն ավարտել է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արեւելքում:
Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց
«Չենք վախենալու հարցեր լուծենք. հե՛րթ կանգնեք». Նիկոլ Փաշինյան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:02-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր չէ ցուցմունքներ տալ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում:
Աղմուկը Գ. Նժդեհի շուրջ չի հանդարտվում: Սույն թվականի դեկտեմբերի 2-ի գիշերը հանրությանը ոչ անհայտ Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, հերթական անգամ աչքի ընկավ էքսցենտրիկ վարքով. նա կարմիր ներկով պղծեց Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը: Տակավին անփորձ երիտասարդը սոցիալական ցանցերում ներկայացրեց իր քայլի դրդապատճառները:
Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Առնվազն 58 միգրանտ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ են խեղդվել Մավրիտանիայի ափերի մոտ: Եվս 83 միգրանտ լողալով հասել է ցամաք եւ օգնություն ստացել Մավրիտանիայի իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից:
Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂ
Ազգային ժողովը չընդունեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշման նախագիծը: Առաջարկը չընդունվեց 17 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս որոշմանը:
Ութ ամերիկացիների մեղադրանքներ են առաջադրվել 2016 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին միջոցների անօրինական փոխանցումների մեջ:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 08:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան համալսարանից Դերենիկ Դեմիրճյան փողոց տանող ճանապարհի երթևեկելի հատվածում քարեր են թափվել:
Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
ՀՀ Ազգային ժողովում ստեղծվեց Երևան համայնքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 22:28-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։
««Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Նախ՝ հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մենք քաղաքական խնդիր ենք ձեւակերպել, որ ՀՀ-ում պետք է ձեւավորվի եւ ձեւակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն»:
ԱԺ նիստը՝ ՈԻՂԻՂ
ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը գաղտնաբար փոքր հեռահարության հրթիռներ է տեղափոխում հարեւան Իրաքի տարածք, որտեղ արդեն երկու ամիս է, ինչ շարունակվում են ցույցերը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն ասում է. 1. Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի քույրը՝ Մարգարիտա Ղազարյանը, պատրաստվում է «Իմ քայլի» կողմից իր թեկնածությունն առաջադրել Արմավիրի մարզի Արշալույս համայնքում հաջորդ տարվա գարնանը կայանալիք համայնքապետի ընտրություններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 08:32-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ԱԻՆ-ի փոխանցմամբ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները:
Երևանու ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովի իր այսօրվա ելույթներից մեկում ասում է, որ շեյխերը Երևանի քաղաքապետի հետ հանդիպման են գալիս ջինսերով, բոթասներով և մայկաներով: Նա կարծում է, որ սա վերաբերմունք է պետական ինստիտուտի նկատմամբ:
Իրաքի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու հովվապետ կարդինալ-պատրիարք Լուիս Ռաֆայել Ա Սակոն հայտարարել է Սուրբ Ծննդի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու մասին՝ ի հիշատակ բողոքների ժամանակ զոհված համաքաղաքացիների:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 22:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի եւ իրավապահների ջրերը մի առվով չեն հոսում: ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը դատի են տվել:
«Սահմանադրական դատարանում իրականացված ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել: «Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ներքին աուդիտը լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք վերաբերում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանին:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ամեն նոր օր Հայաստանի երկնակամարում բացվում է որպես ռազմական նոր գործողությունների, թշնամիների հայտնաբերման եւ վնասազերծման գործընթացի նոր արշալույս։ Մի ողջ հասարակություն, իշխանությունների թեթեւ ձեռքով, զբաղված է հորինված եւ կեղծ հանցագործությունների բացահայտման, մարդ բռնել-բաց թողնելու, մարդ շշպռելու, ավելի ու ավելի հնարամիտ հայհոյանքներ հնչեցնելու շոուներին հետեւելով։