Ստեղծվեց քննիչ հանձնաժողով Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվություններն ուսումնասիրելու համար

ՀՀ Ազգային ժողովում ստեղծվեց Երևան համայնքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Աժ կանոնակարգ ՀՀ Սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼-ի պահանջով 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքի տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»,- ասաց Միրզոյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031