Վերաքննիչում քննվում է Քոչարյանի պաշտպանների բողոքը. ՈՒՂԻՂ
Հայ գրոսմայստերները մեկնարկեցին արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդաձոր գյուղի տներից մեկի 3 բնակիչ։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ USS Harry Truman («Հարրի Թրումեն») ատոմային ավիակրի գլխավորությամբ, դեկտեմբերի 5-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել է Միջերկրական ծովի ջրատարածք:
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանը 63 մլն դրամի օգնություն է տրամադրել 1995թ.-ից մինչեւ օրս ՀՀ եւ ԱՀ սահմաններում մարտական պարտականությունները կատարելիս զոհված տավուշցի զինվորների բոլոր 63 ընտանիքներին:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի 1-ին դասակի հրամանատար է նշանակվել ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի 1-ին դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը:
Հանրության մեջ օբյեկտիվորեն ձևավորվել էր հավաքական սպասում հնգամյա այս ծրագրից, ըստ որի՝ այն պետք է դառնար «աղքատությունից դեպի արժանապատիվ աշխատանք» ճանապարհային քարտեզը:
Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետությունը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալներով 2020թ. առաջ կանցնի Ադրբեջանից: Այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սեպտեմբերին 10-ին և 12-ին իր facebook-յան էջում գրառումներ էր կատարել և տեղեկացրել, որ Հայաստանում, ըստ առաջին գրառման, գրանցված աշխատողների թիվը կազմում է 601 524, իսկ երկրորդի պարագայում` 606 040…
Իրանի արեւմուտքի Քրդստանի նահանգում դեկտեմբերի 5-ին առնվազն 11 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա է զոհվել հարսանիքի ժամանակ գազի բալոնի պայթելու հետեւանքով:
«353 միլիարդ դրամ՝ 1.5 տարվա ընթացքում. պատկերացնո՞ւմ եք՝ ինչի՞ մասին ենք մենք խոսում». Նիկոլ Փաշինյան
«ՀՀ Կառավարությունը 30 տարվա կուտակած պարտքն է փակում». Նիկոլ Փաշինյան
«Ես չգիտեմ՝ աշխարհում դուք երկրորդ երկիրը կարո՞ղ եք գտնել, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են, որոնք փորձ են արվում կասկածի տակ դրվել ընդդիմախոսների կողմից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանական բյուջեն 2018թ. ի վեր ավելացել է 66 մլրդ դրամով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի պաշտոնից։
«Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո». գիտաժողով
Ավստրալիայի արեւելյան ծովափին ավելի քան մեկուկես ամիս շարունակվող անտառային հրդեհները ավելի քան 680 տուն են ոչնչացրել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքվեարկեն և կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:
ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգի Սենտ Կլաուդ քաղաքից ոչ հեռու դեկտեմբերի 5-ին կործանվել է երկրի Ազգային գվարդիայի ուղղաթիռը, զոհվել է երեք մարդ, որոնք գտնվում էին օդանավում:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:
Սպիտակ Տունը, ի տարբերություն Ներկայացուցիչների Պալատի, Սենատում կոնկրետ ընկելա բանաձևի հետևից: Հետաքրքիրն այն է, որ բոլոր Սենատորները, ովքեր վետո են կիրառում, իրենց նահանգներում հայ ընտրողներ համարյա չունեն (հս. Դակոտա, Ջեորջիա, հր. Կարոլինա): Մեռա ասելով, հանրապետականների հետ աշխատեք, համայնքին էլ օգնեք, ձևեր կան…»:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 04:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ:
«ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ, գնահատելով անցնող տարին, բավականին ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 3-ին ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեզ նոր հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես, դեպքը եղել է դիտակետում, որտեղ եղել են Արթուր Աջամյանը եւ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը:
«Իրատես» թերթը գրում է. «Այս շաբաթ խորհրդարանում ԲՀԿ-«Իմ քայլը» հակամարտությունը բացահայտ առճակատման վերածվեց։ ԲՀԿ-ն հեգնում էր իմքայլականներին ու սովորեցնում, որ «փոքրերը» պետք է լսեն «մեծերին», «Իմ քայլն» էլ «տակը չէր մնում»։
«Իրատես» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ այս իշխանության աքիլեսյան գարշապարը կադրային քաղաքականությունն է, իսկ կադրերը, ինչպես հայտնի է, շատ բան են որոշում։ Այսօր, երբ այս կամ այն ոլորտի անհաջող ղեկավարի մասին ենք խոսում, ինքներս մեզ հարց տվե՞լ ենք` այդ տեղում հայտնված մարդու ճանապարհն ինչպե՞ս ենք հարթել, դրանում չկա՞ մեր մեղքի բաժինը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Պաշտոնաթողություն է սպասվում Իտալիայում դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին, որը նշանակվել էր 2016-ին։ Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա։ Նրա փոխարեն, մեր տվյալներով, կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատել 1995 թ․-ից։