Բաժիններ՝

Սիմոնետա Սոմարուգան ընտրվել է Շվեյցարիայի 2020 թվականի նախագահ

Շվեյցարիայի շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ կապի նախարար Սիմոնետա Սոմարուգան, որը կառավարությունում ներկայացնում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ընտրվել է երկրի 2020 թվականի նախագահ: Ընտրությունները կայացել են դեկտեմբերի 11-ին Դաշնային ժողովի (խորհրդարանի) երկու պալատների համատեղ նիստում, քվեարկության ընթացքն առցանց ռեժիմով հեռարձակվել է վերջինիս կայքում։

Սիմոնետա Սոմարուգան ծնվել է 1960 թվականի մայիսի 14-ին Արգաուի կանտոնի Սինս ավանում: Ավարտել է Լյուցեռնի կոնսերվատորիան, դասավանդել է Ֆրիբուրի կոնսերվատորիայում: Շվեյցարիայի կառավարությունում աշխատում է 2010 թվականից: Մինչեւ 2018 թվականը եղել է արդարադատության եւ ոստիկանության նախարարը: Շվեյցարիայում նախագահի եւ փոխնախագահի պաշտոնները հերթագայությամբ զբաղեցնում են Դաշնային խորհրդի (կառավարության) անդամները, որը բաղկացած է յոթ նախարարից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս