![](/banners/BeFunky-design.jpg)
Մեսսիի դեմ խաղալը դժվար էր. Մխիթարյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/745953.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Լիոնել Մեսսիի դեմ խաղալու մասին:
«Ռոմա»-ի մի քանի ֆուտբոլիստներ այցելել են Հռոմի մանկական հոսպիտալ, որի ընթացքում պատասխանել են նաև երեխաների հարցերին: «Ես խաղացել եմ «Նոու Կամպ» մարզադաշտում Մեսիի դեմ: Նա այլմոլորակային է: Դժվար էր նրա դեմ խաղալը, բայց կարծում եմ, որ դժվար էր նաև «Բարսելոնա»-ին խաղալ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում»,- ասել է Մխիթարյանը: