Իրաքում բողոքների մեկ ամսվա ընթացքում առնվազն 170 մարդ է զոհվել. ՄԱԿ
Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 170 մարդ, վերքեր է ստացել 2264 հոգի: Այդ մասին ասված է Իրաքում օգնության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելության մարդու իրավունքների գրասենյակի զեկույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 11-ին:
«Այս տվյալները պետք է դիտարկվեն որպես նախնական: Ի տարբերություն նախորդ պրակտիկայի, Իրաքի կառավարությունը ՄԱԿ-ի առաքելությանը թույլ չի տվել հիվանդանոցներից պաշտոնական տվյալներ ստանալ ցույցերի ընթացքում տուժածների վերաբերյալ կամ հիվանդանոցներ այցելել նրանց հարցման համար»,-նշվում է փաստաթղթում:
Իսկ ընդամենը հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում սպանվել է առնվազն 414 մարդ, վերքեր է ստացել 8758 հոգի, այդ թվում՝ ոստիկանության ներկայացուցիչներ: Ընդսմին թեթեւ վիրավորումներից, ներառյալ արցունքաբեր գազից թունավորումը, տուժածների թվաքանակը կարող է հասնել 19 հազարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: