Բաժիններ՝

ԱԻՆ-ը հերքում է փրկարար ծառայության բաժիններից մեկի փակվելու լուրը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է փրկարար ծառայության փրկարարական վարժանքների և փրկարարական մարզումների կազմակերպման բաժնի փակվելու մասին լուրը:  ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը լուրը հերքող հաղորդագրություն է տարածել.

«Այսօր hayeli.am կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ փակվում է ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական վարժանքների և փրկարարական մարզումների կազմակերպման բաժինը։ Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, բաժինը գործում է և որևէ աշխատակից չի ազատվել աշխատանքից։

Խնդրում ենք նմանատիպ դեպքերում լուրի իսկությունը ճշտել ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031