
ՀԴՄ կտրոնների քանակը կտրուկ ավելացել է

2019 թվականին Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առևտրաշրջանառություն: Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն, և բոլոր այն տնտեսավարողներին, ովքեր նույնիսկ առանց պահանջի տալիս են ՀԴՄ կտրոն»,- գրել է Փաշինյանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2529014837418896?__xts__[0]=68.ARAqntNU7lRQ5R2Xmp0msQ_F7oHgjvuuwiy9rUL-ZnN_BY1o9J7ZR0WvcchJuqx4SNmR06cBhQqkZbleadOeiIcIQCnK3YyOLLP2f4A-9NeZpjY8HAO3qVn2eFw5BS3xlodx5TIPbLNST_GqjAxacwqFOZM4ehVg7WUhE-MmKvZLcVDwafg_2uMpYtXWgZZEW1VA5MqS7_x59p_f7FcCzYan9ifHRn5oW4HX2I_fNPLTOAVpfRvFbjuzkZ0ELJHRZ6FmhsFWzQ2KRC2YxGf-W7XiQbYwjlZiHSQ-aoPkB_JtuvnCU8SwaehVS3WesbjO7qTFv4BjkKXPro30E8tfXn6H&__tn__=-R