Բաժիններ՝

Սիրիայում հումանիտար առաքելության խմբի մասնագետները Հալեպի հոսպիտալին են փոխանցել բժշկական պարագաներ

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետներն այսօր՝ հունվարի 16-ին, Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

Սիրիական կողմը ևս մեկ անգամ նշել է հայկական հումանիտար խմբի գործունեության կարևորության մասին և երախտագիտություն հայտնել: Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի բժիշկները 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի հունվարի 16-ը հետազոտել և բուժել են 13 հազար 680 հիվանդի: Սակրավորներն ականազերծել են 126 հազար քառակուսի մետր տարածք:

Հումանիտար առաքելությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս