Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին, ժամը 13.50-ին, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Դավիթ Բ.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի /Գողության փորձը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Դավիթ Բ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: