Համաշխարհային հանրակցությունը չպետք է չափազանցված միջոցներ ձեռնարկի՝ խթանելով համընդհանուր խուճապի աճը եւ ապակայունացնելով միջազգային փոխգործակցությունը 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի ֆոնին:
Ավարտվեց Ազգային ժողովի խորհրդի նիստը՝ կրկին արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Հիշեցնենք, որ այսօր հրավիրված արտահերթ նիստը չկայացավ և, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ օրակարգում ընդգրկված նախագծերը հեղինակները հետ են կանչել տեխնիկական պատճառով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 6-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը փոխել է ուժերի հաշվեկշիռը եվրահանրակցությունում՝ ուժեղացնելով Ֆրանսիայի եւ Գերմանիայի ազդեցությունը եւ Լոնդոնի մերձավոր դաշնակիցներին զրկելով նախկին քաղաքական կշռից այս կամ այն օրենսդրական նախաձեռնություններն ընդունելիս կամ արգելափակելիս:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ: Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի […]
«Որոշեցինք չգնալ հանրաքվեի ճանապարհով. համայնքների խոշորացման հարցը կլուծվի այլ տարբերակով»
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ինկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) նոր խատխումներ չի արձանագրել այն ժամանակավանից ի վեր, ինչ Թեհրանը հայտարարել է սույն համաձայնագից շեղվելու հինգերորդ փուլի մասին:
Փետրվարի 5-ին, ժամը 08.30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում անհայտ «ԳԱԶել» միկրոավտոբուսի վարորդի կտրուկ արգելակելու հետևանքով 56-ամյա քաղաքացին սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ցածր իրավագիտակցության, անպատասխանատվության, դիլետանտության, հասունության բացակայության զինանոցով ինչպե՞ս ենք կարողանալու պետականություն շենացնենք, ինչքան էլ որ խոսենք ազնիվ նպատակներից։
«Կա քաղաքական որոշում՝ էն գումարը, որը պետք է տայինք գյուղացուն, ներդնում ենք ապահովագրության մեջ»
Փետրվարի 6-ին, ժամը 09:52-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի տներից մեկի արտաքին պատերից մեկը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էս պրոցեսը կազմակերպեք հնարավորինս արագ. Փաշինյանը սպանդանոցների հետ կապված հրահանգներ տվեց
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հարկ էր, որ հանրապետական սենատոր Միթ Ռոմնին (Յուտայի նահանգից), որը մասնակիորեն պաշտպանել է դեմոկրատների նախաձեեռնած իմփիչմենթը, իր եռանդն ուղղեր 2012 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուն, այլ ոչ թե պետության գործող ղեկավարի դեմ պայքարելուն։
Հանրային օրակարգի առաջնային թեմա են դարձել գործող իշխանությունների կողմից օրերս ներկայացված խնդրահարույց օրինագծերը, որոնք արդեն գնահատվել են՝ որպես սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորությունների յուրացման փորձ:
«Ֆրեչառոսա» ճեպընթացը, որն ընթանում էր Միլան-Բոլոնիա երթուղով, փետրվարի 6-ի առավոտյան դուրս է ընկել ռելսերից Լոդիի մարզում, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մեքենավարը:
Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում:
Գործող քաղաքական իշխանությունն անցած տարվանից սկսած նախաձեռնել է Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների բազմամակարդակ գործընթաց՝ նպատակ ունենալով իր կամքը պարտադրել սահմանադրականության ապահովման բացառիկ իրավասություն ունեցող այս պետական մարմնին: Այս նպատակով գործադրվել են քաղաքական հայտարարությունները, կարգապահական պատասխանատվություն կիրառելու մասին միջնորդություն, քրեական գործերի հարուցում, տարատեսակ քննչական գործողություններ, հայտնի «Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու մասին օրենք», սակայն դրանք չհասան իրենց նպատակին։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպք բացահայտելու մասին:
Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի զինվորները կմիանան Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներին օգնություն ցույց տալու գործին, որը կարանտինի մեջ է Ճապոնիայի Իոկոգամա նավահանգստի մերձակա ջրերում:
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է ՍԴ շուջ ստեղծված իրավիճակին:
Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Համաշխարհային հոգեբանությունն այս խնդիրը խորությամբ ուսումնասիրել է: 20-րդ դարում այդ քննարկումներն ինտենսիվացան՝ բոլշևիզմի և ֆաշիզմի ժողովրդական իշխանությունների հաղթարշավների հետևանքով։ Դժվար փուլերի, փակ համակարգերի հոգեբանության առանցքային հարցերից մեկը սա է. ինչպե՞ս մնալ մարդ անմարդկային պայմաններում։
ՊԲ զորամասերից մեկում ս. թ. հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն:
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Տայվանը փետրվարի 6-ին մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մուտքի լիակատար արգելք է սահմանել, նաեւ Թայբեյն, սկսած փետրվարի 7-ից, արգելել է կղզի այն օտարերկրացիների մուտքը, որոնք վերջերս այցելել են Հոնկոնգ եւ Մակաո։
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրության փոփոխության նախագիծը և Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իրականացվող հերթական սթերս-թեստ՝ ուղղված «հորդորելու» նրանց ներկայացնելու վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու դիմումները։