Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ:
Փետրվարի 6-ին, ժամը 12:06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի կայարանի մոտակայքում գտնվող հեռախոսակապի աշտարակից քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել:
ՀՀ-ում վերջին երկու տարվա ընթացքում հիմնական զարգացումները տեղի են ունեցել քաղաքական մանիպուլյացիաների ու նմանատիպ հայտարարությունների հիման վրա։ Վերջին օրերին հանրային դիսկուրսի առանցքային թեման կապված է Արցախի բանակցային գործընթացում իշխանությունների փակուղային դրության հետ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն Առավել բարենպաստման ռեժիմի (ԱԲՌ) սկզբունքների հիման վրա մշակում է անկախ մաքսային սակագնային համակարգ, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: Փետրվարի 6-ին այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին առեւտրի նախարարության մամուլի ծառայությունը։ Նոր պլանի շնորհիվ Լոնդոնը մտադիր է մրցակցության արդարացի պայմանների հասնել Մեծ Բրիտանիայի ձեռնարկությունների համար, խթանել ներդրումների հոսքը երկիր […]
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով:
Նիկոլ Փաշինյանը ժամանում է Ազգային ժողով. ՈՒՂԻՂ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը փետրվարի 6-ին Բաքվում հանդիպում է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից գեներալ-գնդապետ Նաջմադին Սադիկովի հետ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Հայաստանի երկու մարզերի՝ Լոռիի և Սյունիքի, տարբեր բնակավայրերում (Ստեփանավան, Վանաձոր, Կապան, Սիսիան հարակից համայնքներ) վերջին օրերին գրանցվել են բնակիչների թունավորման դեպքեր:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 6-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կոմիտաս Մուրադյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին:
5,6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է փետրվարի 6-ի երեկոյան տեղի ունեցել Տոկիոյում եւ նրանից հյուսիս-արեւելք հարակից պրեֆեկտուրաներում:
Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն՝ ՍԴ-ում
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխարհին իր քարանձավից (իր իսկ խոսքերն են) նայող մարդը զեկուցում է Սահմանադրական փոփոխությունների մասին հակասահմանադրական նախագիծը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է։ Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշումն ստանալուց հետո։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին:
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը ահազանգում է, որ մշտապես խախտվում են Խաչատրյանի իրավունքները, այդ թվում անհրաժեշտ բուժում ստանալու մասով։ Առկա են միջազգային և տեղական բժիշկների կողմից արձանագրված փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը պետք է վիրահատության ենթարկվի, եթե ոչ, ապա կլինեն լուրջ հետևանքներ։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն տվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք է տրվում:
Հիմա ո՞րն է Ձեր խնդիրը լեգիտիմ սահմանադրական փոփոխություններ ապահովելու համար։ Այո’, պատասխանը միանշանակ է՝ ապահովել ՍԴ-ի կողմից փոփոխությունների քննարկումը։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Երեկ երեկոյան որոշեցի քայլելով գնալ հերթական հանդիպման:
Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Զրուցակիցները քննարկել են նախագահ Արմեն Սարգսյանի՝ այս տարվա սեպտեմբեր ամսին Իտալիայի Հանրապետություն նախատեսվող պետական այցին առնչվող հարցեր:
Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները երկրի նախագահի խորհրդական եւ Վանի նահանգից խորհրդարանի նախկին պատգամավոր Գյուլշեն Օրհանին մեղադրում են փետրվարի 5-ին Թուրքիայի արեւելքում ձնահյուսի հետեւանքով 33 փրկարարների զոհելու մեջ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։
Այս պահին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրության փոփոխության նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը, որի ընդունման համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն։
Հարգելիներս, խնդրում եմ նայեք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը։ Դրա համաձայն՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։
Դուք հպարտացաք, հպարտ դարձաք, որովհետև մինչև ձեր իշխանության գալը՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք թեև եղել ա կոռուպցիա, անարդյունավետ կառավարում, արդարության պակաս, եկամուտների անհավասար բաշխում, ու հազար այլ արատներ, բայց մի բան հստակ եղել է՝ հարգանք առ օրենքի ձևական պահանջ։ Եղել են մանր շուստրիություններ, օրենքի սողանցքների շահագործում և այլն, բայց օրենքի ուղիղ պահանջի բռնաբարություն չի եղել։
Այն, որ Սահմանադրության փոփոխությունները չէին ընդունվելու ԱԺ-ում, կանխատեսել էի վերջին հարցազրույցում։
Չինացի մասնագետները ռեմդեսիվեր հակավիրուսային պատրաստուկի կլինիկական փորձարկումներ են սկսել Ուհան քաղաքի Ցզինինտան հիվանդանոցում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: