Վարչապետը հայտարարել է, որ 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից (իրականում իրավունքի ուժով համարվում է նախագահի հրամանագիրն ընդունված):
Հայաստանում մարտի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 340 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 538-ի:
Այսօր հայոց բանակի և վարչապետի պաշտոնից կառչած Նիկոլ Փաշինյանի միջև դիմակայությունը մտավ նոր փուլ։ Վերջինս Կառավարության կայքում հրապարակեց հայտարարություն, որով իրավունքի ուժով պաշտոնից ազատված հռչակեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի (Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմինը,- խմբ.) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Աաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրորդ Արցախյան պատերազմին` ընդգծելով այդ ընթացքում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, գրում է minval.az-ը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է վերացնել Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Երեկ կառավարությունը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ է ներկայացրել։
Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Տաջիկստանում: Մարտի 10-ին այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունն՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ գերատեսչության ղեկավար Մուհթար Թլեուբերդիի հանդիպման արդյունքները։
Ինչպես 1994-ի մայիսի 12-ին, այնպես էլ 2016-ի ապրիլի 5-ին մենք կարողացանք հակառակորդին պարտադրել զինադադար… Սակայն, 2020-ի նոյեմբերի 9-ին ստիպված էինք ինքներս գնալ պարտադրված զինադադարի և ստորագրել մի փաստաթղթի տակ, որով կորցրինք ոչ միայն զգալի հայրենական տարածքներ, այլև մեր ազգային արժանապատվությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի իրական պատկերը, ասում են, չի գոհացրել Փաշինյանին։ Որքան էլ իշխանական թիմը ձեւացնի, թե հաջող հանրահավաք էր, սակայն Փաշինյանը, ըստ էության, այդ օրն առերեսվել է իրականության հետ եւ հասկացել, որ անգամ վարչական ռեսուրսի ուժով եւ նույնիսկ հոգեբուժարաններում գրանցված անձանց բերման ենթարկելով՝ «ժողովրդական լայն աջակցություն» չեն կարողացել ապահովել։
Նրան զեկուցել են, որ առավելագույնը 18-20 հազար մարդ է եղել հրապարակում, մինչդեռ հանձնարարված էր ամեն գնով լցնել հրապարակը՝ գոնե մի 40-50 հազար ապահովելով։
Այդ հավաքի գլխավոր պատասխանատուն տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն էր, ում, մեր տեղեկություններով, հանրահավաքի օրը Փաշինյանը նախատել է՝ տեսնելով Պապիկյանի ինքնագոհ պահվածքը։ «Ինչի՞դ վրա ես էդքան ուրախ, կազմակերպածդ հանրահավաքի՞։ Էս չի՞ բերածդ մարդը»,- ասել է Փաշինյանը Պապիկյանին»:
Գիշերն անցել է խաղաղ, առանց միջադեպերի. Իշխան Սաղաթելյան:
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում:
ՄԱԿ-ի հովանու ներքո Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ կարգավորման խորհրդաժողովը կարող է կայանալ մարտի 27-ին Ստամբուլում:
Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից հետո քաղաքապետարան է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ պահանջել բացատրություն, թե ինչու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեմում չէր:
Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում շարունակում է իրավիճակը լարված մնալ: Թեպետ Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում ռուս խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում, բայց, միևնույնն է, սա չի փարատում տավուշցիների մտահոգությունը:
Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ հղում կատարելով մի շարք հանգամանքների, օրենքի նշում է, որ ԶՈՒ ԳՇ պետը համարվում է պաշտոնից ազատված։
Նիկոլ Փաշինյան աշխատակազմը հայտրարություն է տարածել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Դավաճան Նիկոլից ցանկացած հրաման ստանալիս, միշտ հիշե՛ք, որ դուրս եք գալու նաև ձե՛ր արժանապատվության համար պայքարող մարդկանց դեմ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են ավելացնել մարզիկների շրջանում կատարվող կորոնավիրուսի թեստերի թիվն սկզբնական պլանի համեմատությամբ:
Ֆրանսիան կորոնավիրուսային վարակի շարունակվող համաճարակի պայմաններում կարողացել է դուրս գալ ռեցեսիայի շրջանից, երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն այս տարի կարող է կազմել 5 տոկոսից ոչ պակաս:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արամուս գյուղի մի բնակիչ ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ ու փամփուշտներ։
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակմանը, սակայն դա տեղի չի ունենում Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով: Մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբաիին։
Ավստրիայում մահացու վախճանների թիվը, որնոք տեղի են ունեցել կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումից հետո, աճել է մինչեւ 43: Դրա հետ մեկտեղ մահացու դեպքերի կապն օգտագործված պատրաստուկների հետ պարզված չէ:
Արմավիրի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում մարզում կատարված հանցագործությունների ցուցանիշները, մարզի դատախազության գործունեության արդյունքները:
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-ի դեմ պատասխան հանդիպումը:
10 տարվա ընթացքում ժամանակակից վիրտուալ իրականության սաղավարտներն ու ակնոցները կարող են փոխարինվել սովորական ոսպնյակներով:
Իվետա Մուկուչյանը երկրպագուներին է ներկայացրել «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:
Այս տարի լուրջ բարելավումներ չեն նախատեսվում, բայց 2022 և 2023 թվականներին Apple-ը կկարողանա զարմացնել:
Հայաստանում ստեղծված քաղաքական խորը ճգնաժամն ունի ինչպես ընթացիկ՝ իրավիճակային, այնպես էլ խորքային՝ ինչ-որ իմաստով ռազմավարական պատճառներ։