Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը: Կառավարության որոշմամբ, հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրի պարզեցված թղթային ձևերը:
Ստեփանակերտի կենտրոնում սակրավորները կպայթեցնեն հայտնաբերված կասետահրթիռային ռումբը:
Քննչական կոմիտեն ավարտել է «Հայրենիքի փրկության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով նախաքննությունը:
Ոստիկանության ավելի քան 60 աշխատակցուհիներ վնասվածքներ են ստացել մարտի 9-ին Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք սարքել էին Կանանց միջազգային օրվան նվիրված երթի մասնակից կանայք:
ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանությունն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին:
Մարտի 9-ին` ժամը 17։00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը. «Մարտի 9-ին՝ ժամը 17։00-ին, հանրահավաք»,-ասված է հայտարարությունում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ երեկ Արցախում տեղացած առատ ձյան պատճառով, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են:
Նիկոլ Փաշինյանը փրփուրներից է կախվում։ Զինված ուժերի հրամանատարական կազմի հայտնի հայտարարությունից հետո վերջինս գրեթե զրկվել է մանևրելու հնարավորությունից։ Նիկոլի վիճակն էլ ավելի է ծանրացել իր իսկ կողմից՝ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու որոշում կայացնելուց հետո։
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սակրավորները շարունակում են հետազոտել Արցախում մասնավոր տների և ենթակառուցվածքների սոցիալապես կարևոր օբյեկտների պայթյունավտանգ առարկաների առկայությունը:
Ցավոք դա եղավ շատ բարձր գնով։ Մենք այլևս գերի ենք իրականության, որում պարտված ու կործանվող հայրենիքն է։ Ճիշտ է, ստերը չեն լսվում, բայց լսվում է չլռող ցավը։
Շուռնուխ սահմանամերձ բնակավայրում հանդիսավորությամբ բարձրացվեց հայկական եռագույնը։ Հայկական դրոշն այսուհետ կծածանվի 30մ բարձրության վրա։
Իշխանություն, որը Երկիրը ներսից և դրսից քանդելով՝ մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան, թե՜ ներսում, թե՜ դրսում…
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը փաստացի վստահեցրել է, թե մարտի 9-ին, երբ Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացման որոշումը կմտնի ուժի մեջ, և երբ, ըստ էության, ինքը բանակից վտանգ չի տեսնի, հրաժարական կտա ու մայիսին կանցկացնի արտահերթ ընտրություն։
Հայաստանում մարտի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 198-ի:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գրեթե ամեն օր քաղաքացին առարկայորեն, շոշափելիորեն իր վրա զգում է թանկացումները. անընդհատ թականում են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղի է ունենալու վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ «Իմ քայլի» ծաղկաձորյան հավաքի ժամանակ, երբ որոշվեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա, մեր տեղեկություններով, պատգամավոր Հովիկ Աղազարյանը հորդորել է թիմակիցներին՝ զարգացման նոր նախաձեռնություններով հանդես գալ, աշխուժացնել հետպատերազմական կյանքը եւ տեղում օրինակ է ծառայել՝ ներկայացնելով իր առաջարկը։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամը բոլոր ոլորտներում առաջացրել է փակուղային իրավիճակ, ինչի հետ պայմանավորված՝ ամենուր, ըստ էության, կաթվածահար վիճակ է, իսկ քաղաքական զարգացումները վաղուց դուրս են եկել թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական տրամաբանությունից։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնավարման հարցով շուրջ մեկ շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ է անում իրավաբանների հետ, որոնք վստահեցրել են, որ օրենսդրությունն իր օգտին է՝ հնարավորություն կա, անկախ նախագահ Արմեն Սարգսյանի քայլերից, երկարաձգել իր պաշտոնավարումը, եւ մարտի 9-ից հետո էլ նա կարող է մնալ ԳՇ պետի պաշտոնում։
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՌԴ աշխարհաքաղաքական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ-ում Մակեդոնիայի նախկին պատվո հյուպատոս Արայիկ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական շահերի կամակատարն է մեր տարածաշրջանում:
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը մարտի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` նախորդ շաբաթ Ազգային ժողովում իմքայլական պատգամավորները մասնակի զրույցում կշտամբել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին՝ բուհերի հետ մեղմ լինելու համար:
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն՝ «սև ամպեր են կուտակվում» ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավերևում:
Միսուրիի եւ դարձյալ 11 նահանգների իշխանությունները հայց են հարուցել երկրի նախագահ Ջո Բայդենի եւ նրա վարչակազմի դեմ բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանության մասին հրամանագրի ստորագրման համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը գործարկել է արագ արձագանքման թեժ գիծ՝ 119 կարճ հեռախոսահամարով՝ քաղաքացիների ու Արցախի այցելուների հետ հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելու, նրանց հարցերին, առաջարկություններին, պահանջներին ու բողոքներին առավել գործուն կերպով արձագանքելու նպատակով: Այս
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հայաստանում վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդության վարակման դեպքերի աճը հակահամաճարակային միջոցառումների նվազման հետ չպետք է կապել։