Մարտի 11-ին Տոկիոյի Ազգային թատրոնում սկսվել է 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակի արարողություն ողբերգության օրվա տասնեորդ տարելիցի առթիվ: Հեռարձակումը վարում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում հանդիպել և ելույթով դիմել է ուսանողությանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, եւ չեն քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, սակայն, մեր տեղեկություններով, նրանց միջեւ միջնորդավորված երկխոսություն է ընթանում:
«Պետք չէ Գլխավոր շտաբի քայլերում անընդհատ քաղաքական հաշվարկ փնտրել, մեկ է՝ դա չկա, չեք գտնի։ Ինչպես առանց քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաների ԳՇ-ը գնաց իր դիրքորոշումը հանրայնացնելու ճանապարհով, այնպես էլ՝ առանց քաղաքական հիմնական դերակատարների հետ խորհրդակցելու, շարժվեց արդեն հայտնի ուղղությամբ։
Արտակ Դավթյանը պատերազմի օրերին ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, եւ իշխանական քարոզչամեքենան դա ներկայացնում էր որպես թույլ տված ձախողումների հետեւանք»:
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ, Մաղավուզ, Մեծ Շեն և Վարնկաթաղ գյուղերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը միայն երկու խնդիր է գերազանց կատարում, այն էլ վերաբերում է ստելուն ու կատարվածի մեղքը ուրիշի վրա բարդելուն եւ ուրիշներին մեղադրելու պատճառներ գտնելուն։
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վերընտրվել է նույն պաշտոնում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 9-ի գիշերը Վազգեն Մանուկյանի կոչը՝ շրջափակել ԱԺ մուտքերը, պարզվում է, անակնկալ է եղել Հայրենիքի փրկության շարժման որոշ անդամների համար։ Այն համաձայնեցված չի եղել մյուսների հետ, նրանք զարմացել են, բայց ստիպված են եղել իրականացնել նրա կոչը։
Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն։
Հայաստանում մարտի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 748 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 176 286-ի:
Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն եւ հանդիպել զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ նա խորհրդակցություն է անցկացրել, սակայն իրականում պարզապես ասել է իր ասելիքն ու հեռացել:
«Փաստ» թերթը գրում է. «Ներհայաստանյան գործընթացները խոսում են այն մասին, որ երկրում քաղաքական խոր ճգնաժամ է, ընդ որում, փորձագետների համոզմամբ, ճգնաժամ պարբերաբար այս կամ այն ոլորտում (եւ ընդհանրապես) հրահրում է հենց Նիկոլ Փաշինյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի 3 խմբակցությունները՝ «Արդարություն», ՀՅԴ եւ ԱԺԿ, դիմել են Սահմանադրական դատարան, պահանջելով չեղարկել ԱԺ Հաշվեքննիչ պալատի նախագահի «հակասահմանադրական» ընտրությունը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հերթական անգամ քայլում էի մարդկանց հոծ շարքերով։ Բարեւելով, շփվելով, գոտեպնդելով մեր հայրենակիցներին ու ականջի ծայրով լսելով հարթակից հնչող ելույթները։
Միացյալ Նահանգները ողջունում է Լիբիայի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) կողմից Աբդել Համիդ Դբեյբայի նոր Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) հաստատումը:
Արցախում զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները մարտի 11-ին իրականացվում են երկու ջոկատով՝ Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Մեղրիի մաքսատան բաժանմունքի աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին:
«Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի «միջանցք« բացել Սյունիքում, միևնույն ժամանակ բազմիցս հայտարարել, որ ադրբեջանցիները վերադառնալու են «պատմական տարածք՝ Զանգեզուր, Երևան և այլ»։
Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը ապրիլի 29-ին նիստ է նշանակել ՀՀ զինված ուժերի շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով։
արգելի իրավապահներ, մի շաբաթից շուտ քննիչ Արթուր Այվազյանի և նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համակարգիչները չառգրավեք, չեն հասցնում էդքան նամակագրությունը ջնջել…
Մարտի 10-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Սահմանադրական դատարանի կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Մարմնամարզության միջազգային և Ճապոնիայի ֆեդերացիաները համատեղ որոշել են չեղյալ հայտարարել Տոկիոյում նախատեսված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը:
Լ․ Մոցարտի և Պագանինիի մրցույթների հաղթող, ճանաչված ջութակահար Իզաբել Ֆաուստը, որը հանդես է գալիս աշխարհահռչակ նվագախմբերի հետ, մարտի 16-ին ելույթ կունենա Հայաստանում: