Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 340, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մարտի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 340 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 538-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3237 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 834 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4071-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 163 է, ընդհանուր առողջացածներինը՝ 165 259, փաստացի բուժվողներինը՝ 6208 (մեկ օրում ավելացել է 170-ով): Մեկ օրում արվել է2312 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 757 660 թեստ: