Բաժիններ՝

Նեյմարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-ի դեմ հանդիպումը

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-ի դեմ պատասխան հանդիպումը: Այս մասին գրում է Le Parisian-ը:

Ըստ պարբերականի, թեպետ Նեյմարը ապաքինվել է ստացած վնասվածքից, սակայն չի մասնակցել ՉԼ հաջորդ խաղին, քանի որ ՊՍԺ-ում չեն ուզում, որ բրազիլացու վնասվածքը կրկնվի:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի դեմ հանդիպումը: Պիկեն չի մասնակցի այս խաղին ծնկի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031