Բաժիններ՝

Ապագա տեխնոլոգիաներ․ Apple-ը ստեղծում է խելացի կոնտակտային ոսպնյակներ

10 տարվա ընթացքում ժամանակակից վիրտուալ իրականության սաղավարտներն ու ակնոցները կարող են փոխարինվել սովորական ոսպնյակներով:

Հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոն խոսել է նոր արտադրանքի մասին, որի վրա աշխատում է Apple-ը, չնայած խոսքը հեռավոր ապագայի տեխնոլոգիաների մասին է: Ըստ նրա՝ 2030 թվականին մոտ ընկերությունը կարող է թողարկել «խելացի» ոսպնյակներ՝ որպես ընդլայնված իրականության մեջ արտաքին աշխարհի հետ փոխգործակցության գործիք:

Վերլուծաբանը պնդում է, որ թվային կոնտակտային լինզաները դժվար թե գործեն որպես ինքնուրույն սարք հաջորդ տասնամյակում: Հետևաբար, դրանք համաժամեցվելու են սմարթֆոնի հետ, որի վրա կկատարվեն բոլոր հաշվարկները, իսկ ոսպնյակն ինքնին կաշխատի՝ միայն որպես էկրան:

Նման կոնտակտային լինզաները կդառնան սաղավարտների և ավելացված կամ վիրտուալ իրականության ակնոցների, ժամանակակից տեխնոլոգիաների տրամաբանական շարունակությունը՝ միայն ավելի հարմար ձևաչափով: Դժվար է կանխատեսել, թե որքանով դա օգտակար կլինի մարդկանց համար առօրյա կյանքում, բայց դա միանշանակ կօգնի մասնագետներին` ինժեներներին, դիզայներներին, նախագծողներին և այլ մասնագետներին: Լրացված իրականության օգնությամբ դուք կարող եք աչքի տեսածի փոխարեն տեսնել պատկերներ, օրինակ՝ փորձել կահույք նոր ինտերիերում։

Նույն ինսայդերի համաձայն՝ Apple-ը 2022 թվականին կներկայացնի իր առաջին լրացված իրականության սաղավարտը, իսկ 2025 թվականին այս տեխնոլոգիան կկարողանա տեղավորվել սովորական ակնոցների մեջ: Միայն 2030 թվականին մոտ է, որ ուլտրա-բարձր բանաձևի մանրանկարիչ էկրանները կկարողանան ներկառուցվել կոնտակտային ոսպնյակների մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս