Սա Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանության, վանդալիզմի եւ հակահայ քաղաքականության անհերքելի ապացույց է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Թուրքական «Optimar» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե քաղաքացիները որ քաղաքական կուսակցությանը ձայն կտային, եթե հիմա անցկացվեր խորհրդարանական ընտրություններ։
Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին այցելել էր Գավառ քաղաք, շրջել Հացառատ թաղամասի թիվ 2 դպրոցում։
Թբիլիսիում հայկական ներկայացումներ կազմակերպվել են 1820-ական թթ-ից: Հայկական թատրոնը՝ որպես պրոֆեսիոնալ կառույց, հիմնադրվել է 1858թ․ և դարձել արևելահայ թատրոնի բնօրրանի լավագույն ավանդույթների անմիջական ժառանգորդը՝ ձեռնամուխ լինելով հայ նոր թատերարվեստի ստեղծմանը: 1921 թ. թատրոնը կազմակերպվել է որպես հայկական պետական դրամատիկական թատրոն:
Ներկայացնում եմ խմբակի հաջորդ անդամին՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյան՝ միջնորդությամբ ԱԱԾ-ին պարզել, թե ԲԴԽ անդամն ի՞նչ քրեական գործեր էր ուղղորդում Աննա Վարդապետյանի և քննիչների հետ հանդիպելիս…
«Լիդիան Արմենիան» իր մտահոգությունն է հայտնում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հերթական բացարձակ անօրինական որոշման առնչությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլում բարդ խմբում է հայտնվել:
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է BBC-ի տեսանյութը՝ գրելով․ «2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ:
Բրիտանական «Բի-բի-սի» ալիքի պատրաստած տեսանյութը հստակ փաստագրում է Մեխակավանի հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը Ադրբեջանի կողմից:
Մարտի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:
Եվրոպական մի քանի բարձրակարգ ակումբներ մտածում են Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնելու մասին:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զարմանահրաշ մի բացահայտում (գոնե ես զարմացած եմ). փաստորեն ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մտնել միայն օդային ճանապարհով, իսկ Վրաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան բաց է նաև ցամաքային ճանապարհով։
Ադրբեջանի իշխանությունները և մասնավորաբար նախագահ Իլհամ Ալիևը, անտեսելով միջազգային մարդասիրական ու մշակութապահպան կազմակերպությունների, պատմաբանների, հնագետների, պետական այրերի կոչերն ու հորդորները, շարունակում են կեղծիքի տարածման իրենց քաղաքականությունը՝ Արցախի դարավոր հայկական սրբավայրերը ներկայացնելով որպես «հին ուդիական կրոնական ժառանգություն»:
Հայրենակիցնե՛ր, Հայրենիքի փրկության շարժման հետագա անելիքները ներկայացնելու նպատակով մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը:
Անհայտ չարագործն ինքնաթիռ է առեւանգել Նուաքշոտի՝ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանում եւ սպառնում է պայթեցնել օդանավը:
Փաստորեն, Հայաստանում բենզինի իրացման գնի նվազում արձանագրվեց էական ուշացումով՝ 2020թ․ մարտից և իր պիկին (-31,8 տոկոս) հասավ հունիսին։ Դրանից հետո յուրաքանչյուր ամիս՝ նախորդ ամսվա համեմատ բենզինի գինը շարունակաբար աճել է՝ ի հեճուկս միջազգային շուկաներում արձանագրվող միտումների։ 2020թ․ հունվար-հունիսին բենզինի իրացման գնի նվազման միջին տեմպը անգամներով զիջել էր միջազգային շուկաներում բենզինի գների նվազման միջին տեմպին։
Անհայտ անձինք վնասել են Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնը (նստավայրը՝ Մոսկվա):
Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու նպատակով Արփա գետի ներքևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրօգտագործման թույլտվություն տրամադրել։
Այսօր Շուշիի շրջանի Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել:
Դաժան է, բայց փաստ, որ անգամ Շմայսը կամ Թոխմախի Մհերն իրենց թույլ չեն տվել Ազգային ժողովի դահլիճում անել այն, ինչով զբաղված էր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Հնարավոր է՝ սա դեռ միայն սկիզբն է, և առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կարող է խորհրդարան բերել քրեակատարողական հիմնարկներում տարածված այլ սովորույթներ ևս՝ պպզում, մատնոցի պտտեցում, խմորի քանդակներ, վերջին հաշվով։
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի։
Հիմնական խնդիրը լակոտոկրատիայի ապամոնտաժումն է, ցանկացած գնով, մնացածը երկրորդական է: Մեզ ընտրություններ չեն սպասվում, այլ ճակատամարտ, ճակատամարտի բոլոր օրինաչափություններին համապատասխան:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է Իսրայելում մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրողների ձայների 90 տոկսը հաշվելուց հետո, բայց դրանց արդյունքներով կայուն կոալիցիայի եւ նոր կառավարության ստեղծումը քիչ հավանական է 24-րդ գումարման ապագա Կնեսետում (խորհրդարանում) տեղերի բաշխման պատճառով:
Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»:
«Յուվենթուսը» մտածում է Ա Սերիայի 28-րդ տուրում «Բենեվենտոյից» կրած պարտությունից հետո (0:1) գլխավոր մարզչին փոխելու մասին:
Մարտի 28-29-ի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։