«Մանչեսթեր Սիթին» «Ռեալին» համարում է իրենց հիմնական մրցակիցը
Եվրոպական մի քանի բարձրակարգ ակումբներ մտածում են Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնելու մասին:
«Մանչեսթեր Սիթին» կարծում է, որ իր հիմնական մրցակիցը 20-ամյա նորվեգացու համար պայքարում կլինի «Ռեալը»: Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսին», բայց ակնկալվում է, որ մադրիդյան ակումբն ավելի լուրջ քայլեր կձեռնարկի Հոլանդին գելու համար, գրում է The Telegraph-ը:
Մանչեսթերյան ակումբը ցանկանում է ձեռք բերել հարձակվողի, որը կփոխարինի Սերխիո Ագուերոյին տարիներ շարունակ, որը, ամենայն հավանականությամբ, կլքի «Սան Սիթին» այս ամառ` գործող պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով:
Ավելի վաղ բազմիցս հաղորդվել էր, որ նորվեգացին ամառային պատուհանում կդառնա «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Տեղեկություններ կային նաև հարձակվողի՝ «Ռեալ» մեկնելու ցանկության մասին:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 21 գոլ է խփել Բունդեսլիգայի 21 խաղում:
Սիրարփի Աղաբաբյան