«Զարմանահրաշ բացահայտում». Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զարմանահրաշ մի բացահայտում (գոնե ես զարմացած եմ). փաստորեն ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մտնել միայն օդային ճանապարհով, իսկ Վրաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան բաց է նաև ցամաքային ճանապարհով։
Մեջբերում եմ ՀՀ ԱԳՆ կայքից.
————
ՀՀ քաղաքացիների համար ցամաքային ճանապարհով մուտքը Վրաստան փակ է։
…
Վրաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք բաց է ինչպես ցամաքով, այնպես էլ օդային ճանապարհով՝ սահմանված կանոնների պահպանմամբ …
…
2021թ. փետրվարի 7-ից, ժամը 10։00-ից սկսել է գործել նաև Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը, որը բաց է միայն Վրաստանի քաղաքացիների համար։
Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետը վրացական կողմից աշխատում է ժամը 10։00-ից մինչև 18։00-ը։
———-
Եւ իրականում ոչ միայն Վրաստանի, այլ ընդհանրապես ԲՈԼՈՐ օտարերկրյա քաղաքացիների համար բաց է ցամաքային մուտքը Հայաստան։
Մեջբերում. «Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Հայաստանի Հանրապետություն ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները վերացվել են և այսուհետ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով»։