
Մահացել է «Vans» բրենդի համահիմնադիր Փոլ Վան Դորենը

Կյանքի 91-րդ տարում մահացել է սպորտային հագուստի և կոշիկի «Vans» բրենդի համահիմնադիր Փոլ Վան Դորենը: Այս մասին հայտնել է ընկերության «Ինստագրամ»-ի էջը:
«Vans-ը մեծ ցավով հայտնում է իր համահիմնադիր Փոլ Վան Դորենի մահվան մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Մահվան պատճառը դեռ հայտնի չէ: