Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) մասին խոսում են շատերը։ Կադաստրի ու քարտեզագրման գրեթե բոլոր անկախ փորձագետները տարբեր հարթակներից հուշում են խնդիրների մասին (մի քանիսը տես մեկնաբանություններում)։ Իրականում մեծ ծավալի մանիպուլյատիվ հայտարարություններով փորձ է արվում շեղել հանրային կարծիքն իրական խնդիրներից։ Իշխանությունները, իսկ ավելի […]
«Արմնյուզ» լրատվական կայքէջում տեղադրվել է տեսանյութ` «Քառյակ Մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանի կողմից տրված հարցազրույցից, որում վերջինս, բերելով Նիկոլաե Չաուշենսկուի օրինակը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մալիում տեղի ունեցած ռազմական գործողության ընթացքում զոհվել է ֆրանսիական զինուժի հայ զինծառայող Դորիան Իսախանյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն դեկտեմբերի 31-ին` Ամանորի նախօրեին, առավոտյան ժամը 9:00-ից մինչև 16:00-ն, ապառիկ գնումներ կատարել Բանկի ավելի քան 300 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում` ամբողջ Հայաստանի տարածքում:
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում նոյեմբերի 21-ին տեղի ունեցած ՌԴ դաշնային ծառայության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ, ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին՝ որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ:
Կոնվերս Բանկի որոշ մասնաճյուղեր աշխատելու են նաեւ Ամանորի եւ Սուրբ ծննդյան կապակցությամբ հայտարարված ոչ աշխատանքային օրերին:
Արցախյան հարցի լուծման ընթացքում գրեթե միշտ միջազգային հանրության աչքերում ադրբեջանը հայտնվել է մեղմ ասած դատապարտելի կողմում՝ գնահատվելով ոչ կառուցողական դիրքերում։
Տարեվերջյան նիստում Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է ընդունել, ըստ որի՝ կարճվել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման վերաբերյալ հարուցված վարչական վարույթը:
Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող ծառայությունները:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։
«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կապանում հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին:
Aysor.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է շնորհավորանք:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ 2021թ. նախկին Խորհրդային Միության տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ կլինի:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Երբ ժողովուրդը և պետական համակարգը շոկի մեջ են, երբ քո սահմաններն ամեն օր փոփոխվում են, երբ զոհվածների ո´չ իրական թիվը գիտենք, ոչ՝ տեղը, երբ հիվանդանոցներում ունես մի քանի հազար ծանր վիրավոր սերունդ, խոսել ընտրության մասին՝ անիմաստ է։ Սա լինելու է Չընտրություն։ Սա չի բերի հանգուցալուծման, սա լրիվ այլ զարգացումների խթան կդառնա։ Արագ ընտրության գաղափարի հեղինակն իր արբանյակների համար թերևս ճիշտ դերակատարում է որոշել՝ պետության համախմբված գերեզմանափորի կարգավիճակը։
Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանների շուրջ տեղի ունեցող սահմռկեցուցիչ հանձման գործարքի մասին կապիտուլյացիոն իշխանության ներկայացուցիչները տարբեր բաներ են հորինում։
«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հայտարարում է.
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրապարակել է տվյալներ արցախյան վերջին պատերազմում զոհված, ինչպես նաև անհայտ կորած սյունեցիների վերաբերյալ:
Անցնող տարվա ընթացքում՝ համավարակից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, շատ էին մարտահրավերները, դժվարություններն ու կորուստները։ Այս տոնական օրերին շատ ընտանիքներում սեղանի շուրջ դատարկ տեղեր կլինեն․․․ հուսով ենք, որ այս ընտանիքները կկարողանան սփոփանք ու խաղաղություն գտնել։
Վերջին շրջանում ոստիկանության կողմից զանգվածաբար իրականացվող վարչական ձերբակալումները խոր մտահոգության տեղիք են տալիս։ Դրանց վերլուծությունը ի ցույց է դնում, որ դրանք ապօրինի են իրականացվում, ինչի մասին թերևս Դուք տեղյակ չեք: Իսկ քանի որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, ստիպված եմ բաց նամակով տեղեկացնել Ձեզ խնդրո առարկա իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումների մասին: Վստահ եմ, որ Դուք կգտնեք այս նամակի բովանդակությունը Ձեր ենթակայության ներքո գործող ոստիկանության ծառայողներին հասանելի դարձնելու լավագույն ձևը:
Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաքի արվարձանի հրթիռակոծության հետեւանքով մեկ մարդ զոհվել, երեք զինծառայողներ վերքեր են ստացել, գրանցվել է նյութական վնաս:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:
Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 582 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158 878-ի:
Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և նրանց անդամներին թիրախավորելը, նրանց հանդեպ հնչող վիրավորանքների ծավալներն ու աճի վտանգավոր միտումները։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Պաշտպանին է տրամադրել սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ կապված պաշտոնական դիրքորոշում:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարությամբ ՀՀ զինվորական դատախազության միջոցով հաղորդումն անմիջապես ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ քննություն կատարելու համար, և դեկտեմբերի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: