«Նիկոլի գործակալը Քոչարյանի հանրահավաքին, թե՞…»
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Նիկոլի գործակալը Քոչարյանի հանրահավաքին, թե՞…
Մայիսի 9-ին Երևանի Ազատության հրապարակում Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ դաշինք կազմած կուսակցությունների հանրահավաքին ականատես եղա մի զավեշտալի, բայց սպասելի տեսարանի…
Հանրահավաքավորների մեջ տեսա Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար, Շիրակի մարզի հանրակրության ոլորտը 20 տարի ղեկավարած Սահակ Մինասյանին,ով հանրահավաքին մասնակցում էր իր ընտանիքով…
Զավեշտալին այն է, որ նախկինների և հատկապես ՀՀԿ-ի կառավարման տարիներին իրեն անձեռնմխելի համարող սույն կերպարը, ով հեղափոխությունից հետո դավաճան Նիկոլի գովքն էր անում և մի քանի գործարարների հետ բողոք գրում Նիկոլին Սերժ Սարգսյանի վրա, ինչպես նաև, ըստ Գյումրիում տարածված լուրերի և ԶԼՄ-ների հրապարակումների, քայլիստ պատգամավորներից և նախարարներից մեկի միջոցով փորձում էր փակել Շիրակի մարզում Ախուրյան գետի վրա գտնվող Ռոբերտ Քոչարյանին աջակցողներից՝ Մեսրոպ Մանուկյանի ընտանիքին պատկանող ՀԷԿ-ը՝ փոխարենը փայաբաժիններ խոստանալով իր ՀԷԿ-ում, ինչպես նաև իշխանությունների կողմից անցյալ տարի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների ժամանակ ակտիվ այցելու էր «ԱՅՈ՛»-ի Գյումրիի շտաբ, հիմա, պարզվում է, մոլի քոչարյանական և հեղափոխական է դարձել…
Հավելեմ, որ 2018 թ-ի իշխանատեղափոխությունից հետո Սահակ Մինասյանի ՇՊՀ-ում գործունեության առումով իմ և գործընկերոջս բողքների, ինչպես նաև ՊԵԿ-ի բացահայտումների հիման վրա մի քանի քրեական գործեր հարուցվեցին, որոնք որոշ ժամանակ անց սկսեցին «դոփել» տեղում, իսկ հետո էլ, ըստ Գյումրիում տարածված լուրերի և ըստ ասեկոսեների, Սահակը կաշառելով Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, դրանք ծածկադմփոցի անելու նպատակով ինչ-ինչ պատրվակներով տեղափոխել տվեց ՀՔԾ, որտտեղ և բարեհաջող պահարաններում «փոշոտվում» են երկու տարի…
Սահակ Մինասյանի՝ ՇՊՀ-ում բազում հանցագործությունների վերաբերյալ քննությունն ուղղակի տեղից չի շարժվում, իսկ քննիչներից ոմանք էլ բացահայտ հովանավորում են Սահակին՝ որպես վկա հրավիրվածներին ուղղորդված հարցեր տալով…
Ի դեպ, երկու տարի առաջ Սահակին մեղադրանքներ են առաջադրվել Արթիկի երկու դրպոցներում հանցագործությունների վերաբերյալ, որոնք ևս տեղերից չեն շարժվում…
Վատահամբավ Սահակ Մինասյանի Քոչարյանի հանհարավաքին գտնվելը չէր վրիպել նաև հանրահավաքին մասնակցած շատ գյումրեցիների աչքից ևս, որից հետո Գյումրիում ակտիվ լուրեր սկսեցին տարածվել, որ այդ կերպարին «Քոչարյանի շտաբում» աշխատանքներին ներգրավել է Աշոտ Գիզիրյանը՝ Շիրակի նախկին մարզպետն, ով ըստ Գյումրիում տարածված լուրերի Շիրակի մարզում ղեկավարելու է «Քոչարյանի շտաբը»…
Հուսանք, սա ընդամենն ասեկոսեներ են և պարոն Գիզիրյանը որևէ առնչություն չունի այդ ամենի հետ և չի մոռացել, թե իրականում ում պատճառով 2013 թ-ի փետրվարի 28-ին իր դիմումի համաձայն «ցտեսություն» ասեց Շիրակի մարզպետի պաշտոնին… Իսկ եթե «մոռացել» է, ապա ես անպայման կհիշեցնեմ…
Գյումրիում և Շիրակի մարզում շատ լավ են ճանաչում Սահակին և եթե հանկարծ այդ կերպարն ընդգրկվի քոչարյանամետ քարոզչությանը, ապա մեծ նվեր մատուցած կլինի դավաճան Նիկոլին…
Հիմա հարց է առաջանում. իշխանատեղափոխությունից հետո Նիկոլին երկրպագող, Քոչարյանի շրջապատի մարդկանց խնդիրներ ստեղծող և Շիրակի պետհամալսարանի քրեական գործերով այս իշխանությունների կողմից ամեն գնով պաշտպանվող Սահակ Մինասյանը որպես ի՞նչ էր մասնակցում մայիսի 9-ի «Հայաստան» դաշինքի հանրահավաքին՝ Նիկոլի գործակալ, թե՞………
Գյումրիում ասում են, որ սա «հենց այնպես» որևէ բան չի անում…»։