«Գործող կապիտուլյանտների դավաճանության և ապիկարության արդյունքում ադրբեջանական բանտերում առ այսօր տառապող մեր տղաներին մոռանալու իրավունք ոչ ոք չունի»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եվրոպական Միության գործընկերներս ինձ հայտնում են, որ գալիք շաբաթվա ընքացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է հատուկ բանաձև՝ մեր ռազմագերիների խնդրի մասին։

Թեպետ կոնկրետ տեքստը դեռ հայտնի չէ, բայց կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել եռակողմ հայտարարությունը չկատարող և հումանիտար իրավունքը այլանդակ կերպով խախտող Ալիևի ռեժիմի նկատմամբ։

Գործող կապիտուլյանտների դավաճանության և ապիկարության արդյունքում ադրբեջանական բանտերում առ այսօր տառապող մեր տղաներին մոռանալու իրավունք ոչ ոք չունի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31