Բաժիններ՝

Ռամոսի բանակցությունները «Ռեալի» հետ դեռ փակուղում են

Մադրիդի «Ռեալը» չի կարողանում պայմանավորվել պաշտպան Սերխիո Ռամոսի հետ՝ նոր պայմանագիր կնքելու հարցում:

Բանակցությունները փակուղում են, չնայած իսպանացու գործող պայմանագիրը Մադրիդի հետ կավարտվի 50 օրից էլ պակաս ժամկետում: Առայժմ ոչինչ չի վկայում այն մասին, որ Ռամոսի ու Մադրիդի «Ռեալի» միջև համաձայնության հասնելը հնարավոր է, գրում է Marca-ն:

Սերխիոն համաձայն է երկամյա պայմանագրի՝ 10 տոկոս աշխատավարձի կրճատմամբ: «Ռեալը» գոհ չէ այս տարբերակից:

Մադրիդի ավագի ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև ջերմ հարաբերություններ են հաստատվել վաղուց: Սա կարող է ազդել բանակցությունների ընթացքի վրա և օգնել կողմերին փոխզիջման հասնել:

Այս մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը 15 խաղ է անցկացրել Լա Լիգայում և դարձել 2 գոլի հեղինակ (երկուսն էլ՝ 11-մետրանոցներից): Նա այժմ վնասվածք ունի:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31