
«Ամեն սկիզբ ունի ավարտ»․ Բուֆոնը հեռանում է

Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն այս մրցաշրջանի ավարտին կհեռանա «Յուվենթուսից»։ Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր հետևորդներին:
«Յուրաքանչյուր սկիզբ ունի իր ավարտը: Եվ իմ կարիերայի երկրորդ մասի ավարտը «Յուվեում» հասավ: Որոշումն ընդունվել է: Այն հասունացավ և քննարկվեց մի քանի ամիս: Բայց դա հեշտ չէր:
Քանի որ այս վայրի հետ կապը խզելը հեշտ չէ: Ահա իմ պատմությունը, իմ ուրախությունը, իմ արցունքները, իմ տունը: Բայց գիտեմ, որ ժամանակը եկել է: Ես բառեր չունեմ ձեզ իմ երախտագիտությունը հայտնելու համար:
Ես տվեցի ամեն ինչ: Ես էլ ավելին ստացա: Ժամանակը կգա, և դրա մասին գրքեր կգրվեն: Եվ մենք կապրենք: Միշտ, մինչև վերջ»,- գրել է Բուֆոնը:
Դարպասապահը «Յուվենթուսում» խաղացել է 2001-2018 թվականներին: ՊՍԺ-ի հետ մեկ մրցաշրջան խաղալուց հետո նա 2019 թվականի ամռանը վերադարձավ թուրինյան թիմ:
Սիրարփի Աղաբաբյան