Xiaomi-ն ներկայացրել է յուրօրինակ տեսախցիկ
Xiaomi-ի նոր գաղափարում միանգամից միավորվում են մի քանի առավել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք այժմ օգտագործվում են բջջային սարքերի ստեղծման ժամանակ:
Xiaomi-ն գիտի, թե ինչպես զարմացնել հետաքրքիր ֆլագմաններով և հայեցակարգային սմարթֆոններով, օրինակ՝ Mi 11 Ultra-ն կամ Mi Mix Fold ծալվող սմարթֆոնը։ Հարց է առաջանում՝ ի՞նչ նորամուծություններ կարող ենք ակնկալել Xiaomi-ից մոտ ապագայում:
Թվում է, որ ընկերության նոր արտոնագիրը որոշ գաղտնիքներ է բացում: Ըստ ամենայնի, Xiaomi-ն ցանկանում է սմարթֆոնի էկրանի տակ ինտեգրել ներքին ռոտացիոն տեսախցիկ:
Սմարթֆոնի խցիկի բոլոր մոդուլները հետ են ուղղվում: Երբ դուք պետք է սելֆի անեք, մոդուլներից մեկը պտտվում է 180 աստիճանով առաջ՝ սխեմատիկ պատկերում այն ցուցադրվում է նարնջագույն շրջանով: Պտտման համակարգը ներդրվում է մագնիսական կրիչի միջոցով: Ինչպես նշվեց, «մագնիսական բաղադրիչը» կցված է PTZ տեսախցիկի հետևի մասում:
Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք ընկերությունն իրականում կկիրառի նոր տեխնոլոգիան ապագա իր սմարթֆոնների համար: Նախկինում Xiaomi-ն մի քանի մոդելներ է հագեցրել շարժվող խցիկով: Ներքին PTZ տեսախցիկն այս առումով տրամաբանական զարգացում է թվում:
Սիրարփի Աղաբաբյան