Ազատություն կուսակցությունը վճռականորեն բողոքում է Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածի կապակցությամբ։ Առանց որևէ հիմքի երեկ ոստիկանությունը նրան քաշքշելով տարել է բաժին. պատճառելով լուրջ մարմնական վնասվածքներ։
Այսօր արդեն կարելի է միանշանակ պնդել, որ մեր Հայրենիքը կործանում է ոչ միայն նիկոլ պատահականությունն՝ իր անգլուխ շրջապատով, այլ նաև բոլոր նրանք, ովքեր իրենց համարելով ժողովրդի մաս՝ հանցավոր չեզոքությամբ նպաստում են այդ տականքների հայրենադավ ծրագրերի իրագործմանը…
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) օժտված է հսկայական ներուժով, միավորման մասնակիցներին էլ ավելի մեծ ինտեգրացում է հարկավոր:
Հողերը գլխիդ գան. ընդդիմությո՞ւնն է պատերազմ բերել, ընդդիմությո՞ւնն է մեր երեխեքին կոտորել. Արմեն Աշոտյան
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ գիշերը Սյունիքի մարզում միջադեպ է տեղի ունեցել:
Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին և 26-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին նոր ապակայունացմանը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատել է, որ Բաքվի հետ համաձայնագիր է նախապատրաստվում, որը վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը:
ԱԱԾ պահեստազորի սպաների միության օրվա աշխատանքային քննարկումներին մասնակցում էր Արցախի հերոս, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։
Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսաական «S7» և «Aeroflot» ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)։
Մայիսի 15-ի մեր փաստահավաք աշխատանքները ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի 1 տոննային ներմուծման համար սահմանել համապատասխանաբար 14 հազար դրամ և 2 հազար դրամ պետական տուրք:
Մայիսի 24-ից հունիսի 4-ը Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիաբազայում անցկացվելու է “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական զորավարժությունը, որին ներգրավված են լինելու նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինվորականները։
Իսրայելի պաշպանության բանակը ռազմական գործողությունների 11օրում ոչնչացրել է Գազայի հատածում ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորումների 225 մարտիկների, այդ թում 25 հրամանատարների:
Մայիսի 20-ին, ժամը 14.30-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել մոտոցիկլ և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա. 18-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
***
Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Ռուսաստանի և Սերբիայի զինծառայողները Սերբիայում մեկնարկած համատեղ տեկտիկական վարժանքների շրջանակներում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչության ուղղվածությամբ գործնական առաջադրանքների կատարելագործմանը:
Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը:
Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը պարբերաբար քննարկվում է ռուսական կողմի շփումներում՝ ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Բագրատունյաց փողոցից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Գագիկ Մ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
2021թ. մայիսի 21-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «VAZ 21723-110-01» մակնիշի և «ZIL MMZ-554M» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «VAZ 21723-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին անզգուշությամբ պատճառվել է մահ։
Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:
Իսրայելի իշխանությունները կարգադրել են վերացնել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհների երթեւեկության սահմանափակումները ՀԱՄԱՍ-ի հետ հրադարի շուրջը համաձայնության առնչությամբ: Մայիսի 21-ին այդ մասին հայտնել է Kan հեռուստառադիոկորպորացիան։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և Կոնգրեսի այլ ներկայացուցիչների հետ:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «հնդկական» տարբերակի 10-ից ավելի դեպք, բայց դրանք վտանգավոր չեն:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից մայիսի 20-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ 2-րդ մասնաշենքի հետնամասում նկատվում է դատապարտյալի շարժ:
ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամը 18.00 բոլոր սրտացավ մարդիկ լինեն Հանրապետության հրապարակում: (Կառավարության դիմաց)։ Փաստաթուղթը չի ստորագրվելու»։
Այն, որ Սև լճի հատվածում և Վարդենիսի սահմանին ադրբեջանական զինվորների անարգել զբոսանքը նախօրոք համաձայնեցված էր Հայաստանի քաղաքական իշխանության հետ, արդեն կասկած չի հարուցում, որի նպատակն էր արձանագրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան։