Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեն ապրիլի 21-ին պաշտպանել է 2021 թվականին անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ օգորընկերության օրինագիծը (Ukraine Security Partnership Act of 2021):
«Եթե անգամ բոլորին ձեռբակալես, պատժես, հագեցնես վրեժի ծարավդ, եթե անգամ հազարներով մարդիկ մերձավորներդ բերեն հանդիպումների, գրկախառնվես, նկարվես, միևույնն է՝ դու հոգուդ խորքում գիտես, որ բեմականացում է այդ բերված «ժողովրդի սերը», որ իրականությունն այլ է՝ դու կապիտուլյանտ ես, իրական մերժվածը հենց դու ես, սյունեցիները ճիշտ են, դու՝ սխալ, և պատմության մեջ դու ընդմիշտ մնալու ես հակահերոս, մարդ, ով թշնամուն տվեց հայրենի հողը…
Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել՝ ապրիլի 20-ի հետկեսօրեին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 107 անդամներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ապրիլի 24-ի հայտարարության մեջ «պարզ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունեցիները նոր իմպուլս տվեցին դավաճան իշխանությունների դեմ մղվող քաղաքական պայքարին։ Նրանք երեկ կարևոր բան արձանագրեցին։ Այն, որ հանրային ճնշման միջոցով դավաճանին հեռացնելու մարտավարությունը կենսունակ է։ Սյունեցիները երեկ պայքարեցին և հասան իրենց նպատակին՝ դավաճան կապիտուլյանտը դուրս շպրտվեց Սյունիքից։ Իսկ Երևանում նա դեռ կարողանում է շրջել, գալ ու այնուամենայնիվ գիշերել կառավարական ամառանոցներում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ:
Էդուարդ Շարմազանովը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում գրելով․ «25 տարի առաջ այս օրը հացադուլ էինք անում նախագահականի դիմաց։ Այն ժամանակ ազատագրված Արցախ ունեինք եւ մեր պայքարը սոցիալական բնույթ ուներ»։
Իսրայելի Նեգեւի անապատի հյուսիսում ապրիլի լույս 22-ի գիշերը գործել են օդային տագնապի շչակները, ինչից հետո Երուսաղեմի եւ երկրի կենտրոնական մասի մյուս քաղաքների բնակիչները հայտնել են պայթյունների մասին:
news.am–ի փոխանցմամբ՝ մի քանի երիտասարդներ իրենց շղթայել են կառավարության շենքի դարպասներից: Ոստիկանները նրանցից մի քանիսի ձեռնաշղթաները հանեցին եւ բերման ենթարկեցին: «Ազատագրում» նախաձեռնության անդամներից մեկը, որին ոստիկանները բերման էին ենթարկում, բացականչում էր «Նիկոլ դավաճան», իսկ մի աղջիկ էլ գոռում էր. «բ-ի տղա»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ դուք գիտե՞ք, որ պատերազմի ամենադաժան պահին, նոյեմբեր ամսին, երբ կապիտուլյանտ հողատու դավաճանը մեր Հայրենիքի զգալի մասը հանձնեց իր ազգակիցներին՝ ՀՀ ՊԵԿ-ում մի բաժնի պետի շուրջ 5 միլիոն դրամի պարգևավճար է տվել:
Ապրիլի 22-ին, ժամը 06:53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ գյուղի 38-րդ փողոցի թիվ 7/1 հասցեում այրվում է բնակելի տնակ. տուժածներ չկան։
ՌԴ սահմանապահ ծառայության պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի Սյունիքում շրջելը լավագույնս արտացոլում է մարզում և Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, դրա առանձնահատկությունների ու իրական սպառնալիքների մասին։
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ` Մ. Ա.) և «BMW» (վարորդ` Հ. Կ., ծնված 2003 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել արտաքին լուսավորության սյանը, ինչի հետևանքով էլեկտրական լարերը վնասվել են։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 24-ին ընդառաջ որոշակի ազդակներ կան ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացի տեսանկյունից: Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, հետհայացք նետելով նախկինում առկա գործընթացներին, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ գործող նախագահը, առավել քան երբևէ, մոտ է Ցեղասպանության բառն արտաբերելուն:
Մյուսը, որում բառը չկա, ձևավորվել է թուրքական լոբբինգի արդյունքում: Նման լոբբինգի համար հիմք են ծառայել նաև Հայաստանի իշխանությունների թրքահաճո հայտարարությունները՝ ԱԽՔ, ԱԺ փոխխոսնակ, Մակունց ձևաչափով: Այս հայտարարությունները Անկարան ներկայացրել է՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կագավորման գործընթաց, որին կխանգարի ճանաչման փաստը: Այսինքն, Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները նույն գծի մեջ են:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, կրակված պարկուճներ, վնասված վիճակում Mercedes մակնիշի 01 AZ 022 համարանիշի ավտոմեքենա, արնանման հետքեր։
Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
Ակնհայտ է, որ Նիկոլը իրավիճակն արհեստականորեն սրում է ՝ փորձելով չեզոքացնել Սյունիքի ակտիվիստներին: Չեմ կարծում, որ դա ընտրությունների պատճառով է: Կոտրում են դիմադրությունը ավելի գլոբալ բանի համար: Ես զգում եմ, որ նախապատրաստվում է Մեղրիի միջանցքի փաստաթղթերի ստորագրումը և Նիկոլը ստանձնել է նման պարտավորություններ: Նա հայտարարեց, որ Մեղրիի միջանցքի հարց գոյություն չունի: Բայց հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը, ամեն ինչ չէ ճշմարտություն, որ հնչում է այսօրվա պաշտոնյաներից:
Նիկոլ Փաշինյանը դատարկ դագաղներով եկավ իշխանության ու կհեռանա՝ իր հետևից թողնելով տասնյակ հազարավոր դագաղներ։ Բայց մինչև հեռանալը նա կշարունակի զինվորների գերեզմանների մոտ իրականացնել իր ֆոտոսեսիաները՝ դերասանական վարպետությամբ չոքել, զոհվածի մոր, կնոջ կամ քրոջ ձեռքը համբուրել, սրտաճմլիկ տեքստեր ասել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնաթող փոխնախարար Բորիս Ավագյանը հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում, ինչո՞ւ էին նրան հրավիրել ԱԱԾ․ երեկ մեր հարցին ի պատասխան՝ Ավագյանն ասաց, որ իրեն հայտնի չէ։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի քննարկումը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում իր վրա էր սևեռել հանրության ուշադրությունը։ Հետաքրքրական է, որ գերիների հարցի արծարծումով իշխանություններն ընտրություններին ընդառաջ փորձում են հանրությանը ցույց տալ, որ արտաքին քաղաքականության և մասնավորապես խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում իրենք անում են այն քայլերն, ինչ անհրաժեշտ է։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին իշխանական թիմը առավել մեծ թափով է մոնիթորինգի ենթարկում վիրտուալ տիրույթը, փորձում ուսումնասիրել, թե առավելապես ովքեր են ակտիվ սոցցանցերում ու լրատվականներում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել»։
Կեսգիշերին Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի տանն իրականացված խուզարկությունից հետո նրան՝ առանց ծանուցագրի, հրավիրել են ոստիկանություն՝ 4 ավտոբուս ոստիկանների ուղեկցությամբ
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության գլխավոր շտաբի համակարգողներն իրենց մարզային ներկայացուցիչներին հանձնարարել են տեղերում այնպիսի տարածքներ գտնել, որոնք կենտրոնական հատվածում են և… «հարիր են իշխանության շտաբ լինելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 20-ին կադրային փոփոխություններ տեղի ունեցան Սյունիքի ոստիկանությունում։ Աշխատանքից ազատվեցին Սյունիքի ոստիկանության մարզային վարչության պետը, տեղակալը, Գորիսի, Սիսիանի, Կապանի բաժինների պետերը։ Նույն օրը նշանակումներ եղան։ Ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվեց Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից եւ ուղարկվեց կադրերի ռեզերվ։
Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դարձյալ «սվիններով» ընդունեցին. Քաջարանում, Ագարակում և Մեղրիում, շատ մեղմ ասած, կոշտ արտահայտություններով ակցիաներ իրականացվեցին՝ ստիպելով հապճեպ փախչել այդ համայնքներից: Ճիշտ է, հարյուրավոր թիկնապահներով, ոստիկաններով Սյունիք մեկնած, քաղաքացիների հետ «արա»-ով ու «սրանց»-ով խոսացող Փաշինյանն իր հետ տարել էր «Նիկոլ վարչապետ» գոռացող մի քանի հոգի, ինչպես նաև կարողացել էր «քայլողների» մի երկու բարեկամ-ծանոթի միջոցով կամ այլ ճանապարհով իբր ջերմ ընդունելություն բեմականացնել, սակայն ակնհայտ է, որ սյունեցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանապատիվ քաղաքացիներ են, երկրի, պետության ու Հայրենիքի նվիրյալներ:
Այս պահին իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի բնակարանը: Զաքարյանը տանը չի գտնվում դեռ ու հայտնի չէ, թե ինչ են փնտրում իրավապահները: