Բաժիններ՝

ԵԱՏՄ-ն օժտված է հսկայական ներուժով. Նազարբաև

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) օժտված է հսկայական ներուժով, միավորման մասնակիցներին էլ ավելի մեծ ինտեգրացում է հարկավոր: Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղրղզստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

«Վստահ եմ, որ մեր միությունն օժտված է հսկայական ներուժով, որի գրավչությունը հաստատվում է առեւտրական համաձայնագրերի կնքման նկատմամբ այլ պետությունների հետաքրքրություններով: Միայն հուսալի, ստուգված գործընկերների եւ դաշնակիցների հետ միավորմամբ կարելի է ապահովել մեր երկրների տնտեսական անվտանգությունը, անկախությունը»,-ասել է Նազարբաեւը՝ մայիսի 21-ին հանդես գալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Նա հայտարարել է, որ «իր գոյության ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ն հաստատել է, որ, չնայած բոլոր դժվարություններին, միության անդամները հանդիսանում են հենց այդպիսի գործընկերներ»: «Այսօր այս պայմաններում մեզնից պահանջվում է էլ ավելի մեծ ինտեգրացում, էլ ավելի մեծ փոխըմբռնում, էլ ավելի մեծ ընդառաջում միմյանց նկատմամբ»,-հավելել է Նազարբաեւը: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս