Բաժիններ՝

ՄՕԿ-ը վստահ է` Օլիմպիական խաղերն ապահով կլինեն ամեն մի մասնակցի համար

Միջազգային օլիմպիական կոմիտեն կասկած չունի, որ Տոկիոյի ՕԽ-ն ապահով կլինեն բոլորի համար: Այս մաիսն հայտարարել է ՄՕԿ-ի փոխնախագահ Ջոն Կոուտսը: «Հիմա, առավել քան երբևէ պարզ է, որ Օլիմպիական խաղերն ապահով կլինեն ամեն մի մասնակցի համար»,- ասել է Կոուտսը:

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է կրճատել արտասահմանից եկող պատվիրակությունների անդամների քանակը: Կկրճատվի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պատվիրակությունների անդամների կեսից ավելին՝ մոտ 78 հազար մարդ:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են, Խաղերը, սակայն, կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո- 2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք Խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս