Հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշ հասել է Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնությունում եզրափակիչ ուղեգրի համար կպայքարեն` 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը:
Ավելի վաղ կայացած ազատ ոճի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) ՝ երրորդ մրցանակակիրներ: