Բաժիններ՝

Էկվադորի ոստիկանությունը կոկաինով բանանի խմբաքանակ է առգրավել

Էկվադորի ոստիկանությունն առգրավել է 2,14 տոննա կոկաին, որը թաքցված է եղել բանանով լի արկղերի մեջ։ Բեռը պետք է Գուայակիլ նավահանգստից տեղափոխվեր Ռուսաստան: Այս մասին հայտնում է TN23- ը՝ հղում անելով իրավապահներին:

Պարզվում է, որ այդ քանակությամբ թմրանյութը ընթացիկ տարվա սկզբից հայտնաբերվածներից ամենամեծն է:

Կոկաինը հայտնաբերել է ծառայողական շունն առաքումից առաջ, երբ բեռնարկղը գտնվում էր նավահանգստի բեռնման հատվածում։

Ընդհանուր առմամբ, իրավապահները հայտնաբերել են արգելված նյութով 2121 փաթեթ։ Բեռի արժեքը գնահատվում է 4 միլիոն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս