
Ճապոնիան պաշտոնապես հավանություն է տվել Мoderna և AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերին

Ճապոնիայի կառավարությունը մայիսի 21-ին պաշտոնապես հավանություն է տվել COVID-19-ի դեմ Мoderna և AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերին: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Мoderna-ի պատվաստանյութը պլանավորվում է ներմուծել զանգվածային պատվաստումների կենտրոններ, որոնք կառավարվում են Տոկիոյի և Օսակայի ինքնապաշտպանական ուժերի կողմից, ինչպես նաև նմանօրինակ հաստատություններ, որոնք ստեղծվել են առանձին պրեֆեկտորաների և մունիցիպալիտետների կողմից: Մինչդեռ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը ներկայում չի պլանավորում AstraZeneca-ի պատվաստանյութը ներառել այն պատվաստանյութերի ցուցակի մեջ, որոնք հայտնվել են թրոմբների առաջացման դեպքերի նկատմամբ երկյուղների պահպանման ֆոնին երկրի իմսունացման վերաբերյալ օրենքի գործողության ներքո:
Օրենքը նախատեսում է, որ կառավարությունը լիովին կֆինանսավորի հավանության արժանացած պատվաստանյութերի օգտագործմամբ ներարկումները և կհատուցի առողջության հետ կապված բոլոր այն խնդիրների բուժման ծախսերը, որոնք պայմանավորված են պատվաստմամբ: Ավելի վաղ մայիսի 20-ին երկու պատվաստանյութերը հավանության են արժանացել նախարարության մի խումբ փորձագետների կողմից:
Մինչև այժմ երկրում պատվաստումը կատարվում էր Pfizer-ի պատվաստանյութով: Պատվաստման տեմպերով Ճապոնիան ընթանում է բազմաթիվ երկրների հետևից: Փետրվարից սկսած, երբ երկրում մեկնարկել է իմունացման պետական ծրագիրը, պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժինն ստացել է երկրի բնակչության շուրջ 4 տոկոսը:
Վարչապետ Յոսիհիդե Սուգան խոստացել է պատվաստումների թվաքանակն օրական հասցնել 1 միլիոնի և տարեց մարդկանց պատվաստումներն ավարտել մինչև հուլիսի վերջը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ համավարակի ժամանակ երկրում գրանցվել է COVID-19-ով վարակման 705 հազար դեպք, ավելի քան 12 հազար մարդ մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: