Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը՝ գործընկերների հետ համատեղ, հանդես է գալիս ավանդական ակցիայով:
Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմանը նվիրված արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 28-ին, ժամը 8.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի վերաբերյալ:
Մայիսի 27-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկությանը և հասարակական կարգի պահպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:
Նորիկ Հ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Եկեք հասկանանք ի՞նչ է կատարվում Հայաստանի սահմաններին։ Ինչո՞ւ է Ալիևը շտապում, հարձակվում։ Ի՞նչ է ուզում։ Եվ ամենակարևորը, ի՞նչու Հայաստանը չի պատասխանում։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնին:
Այ այսպես «հարգելով», «զիջելով» ապրում ենք:
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությայն նախագահ Վահե Հակոբյանը այսօր՝ մայիսի 27-ին Երևանում հանդիպեցին Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների և դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։
Շրի Լանկայի ջրերում՝ Կոլոմբոյից 14 մղոն հեռավորության վրա, շարունակվում է հրդեհը սինգապուրյան դրոշի ներքո նավարկող X-Press Pearl բեռնարկղանավում, որը բռնկել է մայիսի 20-ին: Նավում կա 1486 բեռնարկղ, այդ թվում 25 տննա ազոտային թթվով, պլաստմասսայով եւ քիմիկատներով անոթներ։
«Չեմ կարծում, որ մեր Պաշտպանության նախարարությունը, բանակը չի հասկանում, որ այս լարվածության պայմաններում չի կարելի չկրակելու հրաման տալ, կամ թուրքին, որպես հակառակորդ, նոր են ճանաչում, և բացառել են զոհերի կամ գերեվարվելու հնարավորությունը, բանակը դա շատ լավ գիտի, ՊՆ-ն էլ շատ լավ այդ ռիսկերը հաշվի է առել, բայց այդ ռիսկերը հաշվի առնելու պարագայում չկրակելը կամ դիմադրություն ցույց չտալը, ոչ մի գործողություն չիրականացնելը, սա արդեն այն է, որ Նիկոլն Ալիևի հետ պայմանավորվել է՝ հայ ժողովրդի աչքին թոզ փչել և վերջում ստորագրել Հայաստանի տարածքների հաշվին հերթական դավաճանական փաստաթուղթը»,- ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանի լեզվամտածողությունը մատնում է ամեն ինչ կառավարելու նրա անհագուրդ ցանկությունը։ Նա չի արձանագրել, կամ նրան չեն զեկուցել, սակայն, որ իր մոտ իրականում ստացվել է հրահրել ու կառավարել միայն Արցախին ու Հայաստանին պատուհասած աղետն ու հազարավոր մահերը։
Մայիսի 27-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ:
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
Նիկոլ Փաշինյանը Կութ գյուղում Լive-ում չպատասխանեց հարցին՝ ո՞ւմ հողերն են:
Շատերն ինձ հարցնում են ՝ ի՞նչ է կատարվում հիմա Հայաստանում: Ինչո՞ւ է այսպիսի խառնաշփոթ:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։
Ռուսաստանը պետք է համարի, որ Հայաստանը համաձայն է այս ամենի հետ և սկսի մտածել իր շահերի պաշտպանության մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի Բաքու, իսկ հաջորդ օրը ծրագրված է նրա այցը Շուշի:
Առաջինը պետք է համախմբվել․ կարևոր է սթափությունը․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանի ավտոշարասյունը ժամանեց Կութ գյուղ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։
Աննախադեպ և անթույլատրելի է ստեղծված իրավիճակը։ Նախ պետք է ախտորոշել նման զարգացումների պատճառը,- «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Պետությունների միջև փոխհարաբերություններում՝ լինի դա համագործակցություն, դաշնակցություն, թե թշնամություն, միջազգային օրենքներով առաջնորդվել կամ իրար օգնել, կա մի կարևոր բաղադրիչ՝ «տղամարդկություն», այն է՝ կարողանու՞մ ես դու պաշտպանել քո պետության շահերը, քո սահմանները, քո ունեցվածքը, քո ժողովրդին: Եթե չկա այդ բաղադրիչը, ապա չկա նաև իրական համագործակցություն, օգնություն, հարգանք և ներքին զարգացում: Այժմ Հայաստանն այդ վիճակում է՝ ունենալով թուլամորթ, տգետ, դավաճան իշխանություն: Այսօրվա 6 հայ զինծառայողների գերեվարումը ևս դրա վառ ապացույցներից մեկն է:
Տելեգրամյան ալիքները տեղեկություն էին տարածել, թե Տավուշի հատվածում, հայ-ադրբեջանական սահմանին՝ Բերդի ուղղությամբ, կրակոցներ են եղել:
Ստորագրում ես թշնամու դեմ տված թուղթը ու սկսում լոլոն, թե իբր փրկել ես երկիրը, բանակն ու ժող ջանին․․․
«Ադրբեջանական զինված ուժերը շրջափակել և գերեվարել են վեց հայ զինծառայողի: Արդեն ամոթ է ապրելը: Բայց Նիկոլն ու իմքայլականներն ամոթի զգացում չունեն: Նրանք այնպես են անում, որ հայերն ամաչեն ապրել նաեւ այլ երկրներում: Լինեք Լոսում, Փարիզում, Մոսկվայում, թե Կիեւում, շուտով սկսելու եք թաքցնել ձեր հայ լինելը, թաքցնելու եք՝ ամոթից: Նիկոլին ու իմքայլականներին դնենք մի կողմ, նրանք քաոս են ստեղծել երկրում ու փորձում են գոնե մի քիչ կառավարելի դարձնել այն:
«Հայաստան» դաշինքը մայիսի 28–ին՝ առաջին Հանրապետության վերականգնման օրը, ժամը 19։00–ին, հավաքվելու է Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին։