
Այս տորթն այնքան նուրբ է, որ հալչում է բերանում

Բաղադրիչներ
1. Ալյուր- 1.5 բաժակ
2. Կակաո- 3 ճ/գ
3. Սոդա- 1 թ/գ
4. Աղ- 1 պտղունց
5. Շաքարավազ- 1 բաժակ
6. Կարագ- 1/4 բաժակ
7. Ջուր- 1 բաժակ
8. Վանիլին- 1/2 ճ/գ
9. Սպիտակ գինու քացախ կամ կիտրոնի հյութ- 1 ճ/գ
10. Լուծվող սուրճ- 1/4-1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը, կակաոն, սոդան և աղը խառնել: Առանձին խառնել շաքարավազը, կարագը, ջուրը, քացախը և սուրճը: Հարել այնքան ժամանակ, մինչև շաքարավազը լուծվի:
2. Երկու զանգվածները խառնել իրար:
3. Խմորը լցնել կարագով պատված կաղապարի մեջ և թխել 35-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
4. Սառեցնել: Վրան շոկոլադե կրեմ քսել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը