 
                        «Երբեք չէի կարող պատկերացնել, որ այս կարգի անգլուխ և ամուլ հանրույթ ենք»․ Հովհաննես Ավետիսյան
 
                                    Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժամանակին երկրի ղեկավարներից մեկն ասում էր, որ երկրի շուրջ 40% աղքատությունն է իշխանության վերարտադրության հիմքը: Այս զանգվածն էլ հիմա ներկա իշխանությանն է պահում: Սա «թարս աճած խիար»-ի վառ օրինակ է: Ուղղակի այդ «խիարը» թարս աճեց բոլորիս համար, ոչ միայն աճացնողի:
Ուղեղիս մեջ ուղղակի մի բան չի տեղավորվում, ում են պետք իրենց գրագետ համարող զանգվածները, երբ երկրում պիտի լինի պրոլետարիատի դիկտատուրա, որը երկիրը ձորն է գլորում: Ընդ որում այդ պրոլետարիատի դիկտատուրան ընդամենը մեկ մարդ է առաջնորդում:
Երբեք չէի կարող պատկերացնել, որ այս կարգի անգլուխ և ամուլ հանրույթ ենք: Քուն ու դադար չունեմ այս մտքերից»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        