Երբ օրգանիզմը օգնություն է խնդրում. կարևոր ազդանշաններ
Նախազգուշացվա՞ծ ես, ուրեմն զինված ես: Ահա 15 ազդանշաններ, որոնք տալիս է մեր օրգանիզմը՝ նախքան հիվանդանալը:
1. Մաշկի չորություն
Ձեր օրգանիզմում չի բավարարում վիտամին E-ն: Ձեր սննդակարգում ավելացրեք ընկույզ, յուղոտ ձուկ և բուսայուղ:
2. Երբ կոտրվում են մազերը և եղունգները
Այս ախտանշանները խոսում են B վիտամինի և կալցիումի պակասի մասին: Դրանք շատ են ծլեցրած հացահատիկի, ամբողջական հացահատիկային հացի մեջ:
3. Լնդերի արյունահոսություն
Օրգանիզմում առկա է վիտամին C-ի պակաս: Այն պարունակվում է սոխի, սխտորի, մրգերի և բանջարեղենի մեջ:
4. Վատ քուն և դյուրաբորբոքություն
Խոսում է մագնիումի և կալիումի պակասի մասին: Այս միկրոէլեմենտները շատ են ծիրանի չրի, սև սալորի չրի և բազուկի մեջ:
5. Գիշերային դողէրոցք
Նույնպես խոսում է մագնիումի և կալիումի պակասի մասին:
6. Արմունկների «սագային» մաշկ
Սա վիտամիններ C-ի և A-ի պակասի նշան է: Դրանք կան բոլոր նարնջագույն մրգերի մեջ:
7. Աղի ինչ-որ բան եք ուզում
Օրգանիզմում ինչ-որ ինֆեկցիա է առաջացել:
8. Քաղցր եք ուզում
Հնարավոր է՝ նյարդային խիստ հոգնածություն ունեք, և Ձեզ գլյուկոզա է անհրաժեշտ: Օգտագործեք մեղր կամ դառը շոկոլադ:
9. Անալի կերակուր եք ուզում
Այս ախտանշանները կարող են խոսել գաստրիտների կամ լյարդի պրոբլեմների մասին:
10. Կերակուրը անալի է թվում
Հնարավոր է՝ Դուք դեպրեսիա ունեք:
11. Արևածաղիկ եք ուզում
Ձեր օրգանիզմում պակաս են հակաօքսիդանտները:
12. Թթու եք ուզում
Օրգանիզմին անհրաժեշտ է լյարդի ստիմուլյացիա: Կիտրոն օգտագործեք:
13. Ծովամթերք եք ուզում
Հավանական է՝ խնդիրը յոդի պակասի մեջ է:
14. Դառն եք ուզում
Աղեստամոքսային տրակտի պրոբլեմներ ունեք: Այստեղ պետք է մաքրել օրգանիզմը:
15. Կծու եք ուզում
Օգտագործեք շատ քիչ չափաբաժնով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը