Բաժիններ՝

«Ես «բախտավոր» ծնողների շարքից եմ, որ Աստծո կամոք գտա որդուս զոհվելուց 4 օր անց»․ Նաիրա Բալայան

Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բալայանն իր էջում գրել է․ «Առողջապահության նախարարությունը հաստատում է…

Ես «բախտավոր» ծնողների շարքից եմ, որ Աստծո կամոք ու եղբայրներիս օգնությամբ, շատ բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ գտա որդուս զոհվելուց 4 օր անց, հա, «երջանիկ» եմ, որ որդիս չէր փոխվել, որովհետև մարմինը շուտ գտանք, թեև անուն֊ազգանունը պոկել էին ու անհայտ զինվոր գրել, թեև որտեղից որ գտանք, խաբել էին ու ասել՝ զինվորի մարմին չկա։

Ինչո՞ւ, որ չկարողանայինք գտնել, ինչո՞ւ, որ խուճապ չլիներ։ Դե հիմա քեզ դի՛ր իմ տեղը, էն ծնողի տեղը, որ մինչև հիմա չի գտնում իր թանկ որդուն, պատկերացրու՛, որ քո՛ որդու, քո դիմաց ուրախ վազվզող, ժպտացող, ծիծաղող, քո սարքածը հավեսով ուտող, քեզ համբուրող որդու մարմինն է էդ բետոնածածկ հատակին ամիսներով մնացել, փտել…

Պատկերացրի՞ր. դե էսքանից հետո նորից արդարացրու՛ գործող իշխանությանն ու գնա՛ նորից դրանց ընտրելու, որ հաջորդիվ հաստա՛տ քո որդու մարմինը պահեն ու քեզ չտան, որ հանկարծ խուճապի մեջ չընկնես….»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս