«Անհայրենիք ողորմելիները 2»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐԸ 2

Քիչ առաջ անցնում էի Հանրապետության հրապարակով․․․և օ՛ զարմանք։ Մոնտաժված բեմահարթակ, հսկայական էկրան և տոնական երաժշտություն։ Եվ այս ամենը մի երկրի մայրաքաղաքում, որը խայտառակ պարտություն է կրել, այսօր էլ կորցնում է իր տարածքները,ուր մտած թշնամին ամրապնդվում է, գերևարում մեր զինվորներին։ Մի երկրում, որտեղ պարտությունից հետո, իշխանությունը գաղտնի է պահում զոհերի, անհայտ կորածների, գերիների թիվը։

Ա՛յ քեզ պետություն, ա՛յ քեզ իշխանություն։ Այս իշխանություն ներկայացնող ողորմելի պաշտոնակատարի համար վերը նկարագրած ողբերգությունը ոչինչ չի նշանակում։ Նրան միայն ու միայն մեկ բան է հետաքրքրում՝ շարունակել վայելել իշխանական, առանձնատնային կյանքը, շրջապատված անուղեղ, անհայրենիք, իրեն անվերապահ ենթարկվող ողորմելիներով։ Եվ այս ամենը հայրենիքի կորստի գնով․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930