ՀՀ կենտրոնական բանկում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Հունիսի 29-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Անթալիայում բանակցություններ կվարի թուրք պաշտոնակցի` Մևլութ Չավուշօղլուի հետ, որոնց ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ազնիվ Թումբարյանին պատկանող հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը (Արարատի մարզ, քաղաք Արարատ): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 128 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 095-ի:
Կառավարության դիմացի ծառը կոտրվել է և վնասել 2-3 մեքենա:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը հայտնել է, որ այս տարի միջազգային կառույցը 5 անգամ ավելացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը` հասցնելով 50 մլն եվրոյի:
Արցախյան վերջին պատերազմից հետո, ութ ամիսների ընթացքում, սա արդեն թվով յոթերորդ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն են: Պատերազմում ունեցած նրանց համատեղ հաջողություններից հետո Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում:
Պացիենտների նկատմամբ ոչ հոժարակամ բուժում սկսելու համար դատարան ուղղված ուսումնասիրված միջնորդություններն ունեցել են տիպային բնույթ, հիմնական ձևակերպումները կրկնվել են՝ բացառությամբ պացիենտների անուն ազգանունների և ախտորոշումների։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստի ընթացքում հայտարարել է երկրում տեղի ունեցած լուրջ միջադեպի մասին առողջապահության բնագավառում, որը կարող է մեծ ճգնաժամի առաջաման հանգեցնել հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության ապահովման ոլորտում:
ԱԺ արտահերթ նիստ՝ ՈւՂԻՂ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 30-ին կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին ներկա է լինելու նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Հերթական հանցավոր մտադրությունն իրագործելու ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանցավոր խմբի անդամների ինքնությունները, և նրանք բռնվել ու բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:
Հունիսի 29-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում իրար են բախվել «Պորշ Կայեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 57-ամյա վարորդ Վիրաբ Զաքարյանը մահացել է:
ԱՄՆ Սենատի մի խումբ սենատորներ նամակով դիմել են Սենատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ մի շարք ականազերծման ծրագրեր ֆինասավորելու առաջարկով:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ վերջինիս մոտ կանգնած աղբյուրների, բավականին վճռական է տրամադրված:
Նախ եկեք ճշտենք, թե ով էր էդ Ձեր ասած օպերացիան մշակում և ինչ գործ ուներ այդ անձնավորությունը առհասարակ բանակի հետ:
Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:
Ինդոնեզացի փրկարարները հունիսի 30-ին վերսկսել են այն լաստանավի վեց ուղեւորների որոնումները, որը խորտակվել է Բալի կղզու ափի մոտ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ազգային որոնողական-փրկարարական գործակալության նահանգային վարչության ղեկավար Գեդե Դարմադան։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հունիսի 30-ին, ժամը 03։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1194-ով: Մահացել է 22 մարդ։
Թուրքիայի Կեսարիա նահանգում գտնվող Սուլթան Սազլըղը («Սուլթանական եղեգնուտ») ազգային այգին 2020 թվականին արգելոցի կարգավիճակ է ստացել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատարաստվել են 7 նյութեր։
Կալիֆոռնիայի իշխանությունները 6804 կիլոգրամ անօրինական հրավառելիք եւ 1 մլն դոլար են բռնագրավել անօրինական պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակի տարածման հետաքննության շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Ավստրալիայում ոստիկանությունը տուգանել է երկրի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսին՝ համաճարակային պահանջները խախտելու համար, հաղորդում է ABC-ն:
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 23 մլն մարդ։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում:
Ծաղկակաղամբը մանրացնել, լցնել եռացող ջրի մեջ, եփել 3-4 րոպե: Այնուհետև քամել և սառեցնել:
Հունիսի 22-ին, կեսգիշերն անց, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել։
Հունաստանում գտել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը Հունաստանի ազգային պատկերասրահից գողացել էին ինը տարի առաջ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը, վկայակոչելով Աթենքի ոստիկանությանը։