Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը կամ քաղվածքը հարկային մարմին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:
Հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։
Հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրերս «Հայկական ժամանակ» թերթոնում հերթական ցնդաբանությունն էր հրապարակվել, որին ես չէի էլ անդրադառնա, եթե խնդրո առարկան չլիներ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը։ Կապիտուլյանտի անձնական օգտագործման լրատվականը, որը վաղուց արդեն որպես թերթ օգտագործելի է միայն սանհանգույցում, ենթադրել էր, որ ունակ է հակասություններ գտնել Նախագահ Սարգսյանի BBC-ին տված վերջին հարցազրույցում։ Կետ առ կետ արձագանքեմ «հակասություններին».
Հունիսի 30-ին, ժամը 01.25-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է մեկ այլ կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21101»-ի 37-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահեցնում է, որ Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ:
Հուլիսի 1-3-ը, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ռուսաստանը ՀԱՊԿ-ի պարտավորությունների շրջանակներում Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Աֆղանստանի տարածքից ահաբեկչական սպառնալիքների ուժեղանալու դեպքում՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման համեմատ:
Ուկրաինայի հայերի միությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական համայնքները, հուլիսի 1-ին նշում է հիմնադրման 20-ամյակը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գարնանը Երևանում անցկացված բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին:
Բելգիական F-16 կործանիչը հուլիսի 1-ի առավոտյան մխրճվել է շենքի մեջ Նիդեռլանդների հյուսիսի ավիաբազայում:
Անվճար դեղերի վերաբերյալ իրազեկումները խիստ թերի են, անվճար դեղերի անարդյունավետության պատճառով մարդիկ ստիպված գնում են թանկարժեք դեղեր կամ բախվում են կոնկրետ դեղերի գնման ուղղորդումների:
«Անհասկանալի է, թե որքա՞ն կարող են պետության կործանման վրա իրենք խաղ խաղալ». Սոֆյա Հովսեփյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշերը վերադարձել եմ Բրյուսելից ու առավոտյան ներկայացել Քննչական կոմիտե՝ ընտրությունների օրը բանակի խայտառակ ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականներիս և տեղեկատվության համար «բացատրություն» տալու»»:
«Արցախի բռնազավթված մասը Ադրբեջանը պետք է վերադարձնի. Ինչո՞ւ է «Իմ քայլը» խուսափում սա ընդունել»
ՉԺՀ-ն հաջողությամբ հասել է բացարձակ աղքատության վերացման եւ միջին ունեւորության հասարակության կառուցման՝ հարյուրամյակի առաջին նպատակին: Այդ մասին հուլիսի 1-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) 100-ամյակի պատվին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը։
«Այս իշխանությունների համար Արցախի դուռը փակվել է». Սոֆյա Հովսեփյան
«Անհասկանալի է՝ ինչո՞ւ այս փաստաթուղթը չընդունվեց հեռացող խորհրդարանի կողմից». Թագուհի Թովմասյան
Գերմանիայում գործող «Կրոնական հարցերի թուրք-իսլամական միության» (DİTİB) նախկին ղեկավարներից Մուստաֆա Քեսքինին «թշնամանք և քինախնդրություն հրահրելու» մեղադրանք է առաջադրվել։
Աննա Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի և Սոֆյա Հովսեփյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Արդեն կանխատեսելի ապագայում կրկին աշխարհում ամենաանկայուն տարածաշրջանի վերածվելու ընդգծված միտում է արձանագրվում Աֆղանստանում։ ՆԱՏՕ-ի և ամերիկյան զորքերի դուրսբեման ֆոնին թալիբների և կառավարական ուժերի միջև ակտիվացած ռազմական բախումները հիմնականում առաջինների օգտին են։ Թալիբները վերահսկողության են ձգտում հատկապես սահմանային հատվածներում և ռազմավարական նշանակության այլ շրջաններում։
Հուլիսի 1-ին, ժամը 10։12-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Արփա գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Երեկ ես հանդիպեցի նիկոլին ձայն տված իրական մարդու՝ 700 հազարից մեկին՝ Պետրոս Ղազարյանին, պատահաբար, Հ1 դիտելիս։ Նա ամենեւին իռացիոնալ ընտրող չէր, շատ էլ ռացիոնալ էր, ու իր շահը շատ լավ գիտակցում է նիկոլին դոշով կամ չգիտեմ էլ ինչով պաշտպանելիս։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Վանաձորի կերպարվեստի թանգարանը համալրվել է 20 նոր աուդիոգիդով։ Մինչ այս, զբոսաշրջիկների մեծ հոսքի դեպքում անհրաժեշտ էր նախապես հերթագրվել, քանի որ թանգարանն ուներ միայն մեկ օտարալեզու էքսկուրսավար:
Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում Թորոսյանին կփոխարինի վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: Վերջինս ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից:
Երևանի 54 բարձրահարկ շենքում, որտեղ ապրում են Արցախյան պատերազմի ժամանակ հենաշարժողական վնասվածքներ ստացած անձինք, կտեղադրվեն տեղաշարժի համար մատչելի վերելակներ:
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: