Երևանի Ֆրանսիայի հրապարակում վթար է տեղի ունեցել

Հունիսի 30-ին, ժամը 03։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930